Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը խստորեն քննադատել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին
https://parstoday.ir/hy/news/iran-i242086-Իրանի_ատոմային_էներգիայի_կազմակերպության_ղեկավարը_խստորեն_քննադատել_է_ԱԷՄԳ_ի_գլխավոր_տնօրենին
Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի վերջին հայտարարությունները և նշել, որ կազմակերպությունը դեռևս չի դատապարտել 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը և չի ցուցաբերել համապատասխան արձագանք:
(last modified 2026-01-28T11:45:16+00:00 )
Հունվար 28, 2026 15:15 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը խստորեն քննադատել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին

Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի վերջին հայտարարությունները և նշել, որ կազմակերպությունը դեռևս չի դատապարտել 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը և չի ցուցաբերել համապատասխան արձագանք:

Նա այս մոտեցումը համարել է անընդունելի և ընդգծել, որ գործակալությունը իր կանոնադրության համաձայն, պետք է Իրանի նկատմամբ ցուցաբերի պրոֆեսիոնալ և արդարացի վարքագիծ:

Ըստ «Մեհր» լրատվական գործակալության, Էսլամին կառավարության նիստի շրջանակներում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի գիտական ​​և արդյունաբերական լայն կիրառություններ, և որ այս տեխնոլոգիայի հետ կապված արտադրանքը արտահանվել է մոտ 50 երկիր: Նա նաև հայտնել է՝ Այգաբացի տասնօրյակի ընթացքում (1979 թվականին իրականացված Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին)  մոտ 20 միջուկային և տեխնոլոգիական նախագծերի մեկնարկի մասին։

Անդրադառնալով Իրանի միջուկային հարցի շուրջ ստեղծված միջազգային քաղաքական մթնոլորտին՝ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը շեշտել է, որ գործադրվող ճնշումներն ու հնչող մեղադրանքները ավելի շատ քաղաքական բնույթի են, քան տեխնիկական և ուղղված են Իրանի առաջընթացը կանխելուն։

Նա հավելել է, որ Իրանի ժողովրդի իրավունքն է առաջնահերթություն տալ ռազմավարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ միջուկային, քվանտային և արհեստական ​​բանականության զարգացմանը։