Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը զգուշացնում է ԱՄՆ ռազմական քայլերի հետևանքների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i242152-Իրանի_Իսլամական_հեղափոխության_առաջնորդի_խորհրդականը_զգուշացնում_է_ԱՄՆ_ռազմական_քայլերի_հետևանքների_մասին
Ֆարս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերը, բացատրելով տարածաշրջանում վերջին զարգացումների անվտանգային, տնտեսական և աշխարհաքաղաքական ասպեկտները, արձագանքել է ԱՄՆ պնդումներին և ռազմական քայլերին և ասել. «Իրանը խաղաղասեր է, բայց չի վարանում իր շահերը պաշտպանելու հարցում»:
(last modified 2026-01-29T15:38:18+00:00 )
Հունվար 29, 2026 16:32 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբեր
    Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբեր

Ֆարս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնական Մոհամմադ Մոխբերը, բացատրելով տարածաշրջանում վերջին զարգացումների անվտանգային, տնտեսական և աշխարհաքաղաքական ասպեկտները, արձագանքել է ԱՄՆ պնդումներին և ռազմական քայլերին և ասել. «Իրանը խաղաղասեր է, բայց չի վարանում իր շահերը պաշտպանելու հարցում»:

Ընդգծելով, որ «տարածաշրջանում անվտանգությունն ու անդորրը կամ բոլորի համար են, կամ ոչ մեկի», Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է տարածաշրջանում ԱՄՆ ռազմական քայլերի և արկածախնդիր մոտեցումների հետևանքների մասին:

Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդական և օգնականը հավելել է. «Մեր ուղերձը տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդներին հստակ է. Իրանը պատասխանատու, ռացիոնալ և միևնույն ժամանակ վճռական տերություն է: Մենք ցանկանում ենք փոխադարձ հարգանքի և արդարության վրա հիմնված երկարատև խաղաղություն: Սակայն այս խաղաղությունը իրականություն չի դառանա սպառնալիքների և ռազմական քայլերի միջոցով»: Ընդգծելով Իրանի վճռական դերը Պարսից ծոցի և ռազմավարական ջրային ուղիների կայունության ապահովման գործում՝ նա պարզաբանել է, որ տարածաշրջանային անվտանգությունը տարանջատվող հասկացություն չէ և չի կարող ընտրողաբար սահմանվել: Զգուշացնելով արտատարածաշրջանայինից արկածախնդրությունների հետևանքների մասին՝ Մոխբերն ընդգծեց, որ օտարերկրյա դերակատարների առջև եղած ընտրությունը ռացիոնալության ու համագործակցության, կամ լարվածության սրման ու դրա հետևանքների ընդունման միջև է։