Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում կարևորել են դիվանագիտությունն ու լարվածությունից խուսափելը
https://parstoday.ir/hy/news/iran-i242190-Իրանի_և_Թուրքիայի_նախագահները_հեռախոսազրույցում_կարևորել_են_դիվանագիտությունն_ու_լարվածությունից_խուսափելը
Pars Today - Իրանի և Թուրքիայի նախագահները կարևորել են խնդիրների կարգավորման համար դիվանագիտական, փոխգործակցության և երկխոսության վրա հիմնված լուծումների ընդունումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2026 12:41 Asia/Tehran
  • Աջից՝  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, ձախից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
    Աջից՝  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան, ձախից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Pars Today - Իրանի և Թուրքիայի նախագահները կարևորել են խնդիրների կարգավորման համար դիվանագիտական, փոխգործակցության և երկխոսության վրա հիմնված լուծումների ընդունումը։

Ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և ընդգծել են խնդիրների լուծման համար դիվանագիտական, փոխագործակցության  և երկխոսության վրա հիմնված լուծումների ընդունումը, ինչպես նաև կոչ են արել խուսափել տարածաշրջանում ցանկացած սադրիչ, լարվածություն առաջացնող և պատերազմ հրահրող գործողություններից։

Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը՝ միջազգային օրենքների և կանոնակարգերի շրջանակի վրա հիմնված «պատվավոր դիվանագիտության» առաջխաղացման գործում, Փեզեշքիանը նշել է, որ Իրանի մոտեցումը հիմնված է երկխոսության, փոխադարձ հարգանքի, սպառնալիքների և ուժի մերժման և փոխադարձ հաղթանակի տրամաբանության վրա։

Նշելով, որ արդյունավետ դիվանագիտական ​​և երկխոսության վրա հիմնված գործընթացների ձևավորումը պահանջում է փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծում, Իրանի նախագահն ասել է, որ ցանկացած դիվանագիտական ​​նախաձեռնության հաջողության նախապայմանն է կողմերի բարի կամքի դրսևորումը և տարածաշրջանում պատերազմ հրահրող ու սպառնալից շարժումներից ու գործողություններից հրաժարվելը։

Իրանի և Թուրքիայի նախագահները նաև ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, տարածաշրջանային երկրների կառուցողական դերը կայունության և կայուն անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև լարվածության նվազեցման և ճգնաժամերի սրումը կանխելու համար երկխոսության մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։