Washington Post. Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ ռազմաբազաները
Անդրադառնալով Վաշինգտոնի դաշնակիցների անվտանգության գնահատականներին, Washington Post թերթը գրել է, որ Իրանը դեռևս ունի արդյունավետ հրթիռային հնարավորություններ և կարող է թիրախավորել ԱՄՆ ռազմական շահերը, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող ավելի քան 10 բազա և տասնյակ հազարավոր ամերիկյան զինվորների։
Washington Post-ի տվյալներով՝ ըստ այդ գնահատականի՝ Իրանն ունի կարճ հեռահարության զինամթերք, մեկնարկային հարթակներ և հրթիռների արտադրության հնարավորություններ, որոնք կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանում ամերիկյան թիրախների համար։
Թերթը գրում է, որ արդյունավետ պատասխան հարվածներ հասցնելու Իրանի կարողությունը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հաշվարկներում, ինչի պատճառով Իրանի շուրջ ամերիկյան ուժերի տեղակայումը մեծացել է։ Թրամփը, որը նախկինում խոսել էր ռազմական գործողությունների հնարավորության մասին, ավելի ուշ փոխել է իր դիրքորոշումը և կոչ է արել Թեհրանին վերադառնալ միջուկային բանակցություններին։ Հայտարարություն, որը հակասում է ԱՄՆ-ի 2015 թվականի JCPOA-ից դուրս գալուն։
Իրանցի դիվանագետը թերթին ասել է, որ Թեհրանը պատրաստ է հարգանքի հիման վրա բանակցությունների, բայց չի բանակցի ռազմական ճնշման կամ սպառնալիքի ներքո։ 2025թ․ Միացյալ Նահանգները մասնակցել է Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի 12-օրյա հարձակմանը, որի ժամանակ Իրանը պատասխան հարված հասցրեց՝ թիրախավորելով Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ավիաբազան։
Washington Post-ը գրում է, Իրանը տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին ցույց է տվել, որ ունի Պարսից ծոցում հարձակումներ իրականացնելու կարողություն, և նոր հակամարտության դեպքում այդ հարձակումները չեն սահմանափակվի և չեն վերահսկվի։
Միևնույն ժամանակ, արաբական որոշ երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները, հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։