ԱՄՆ–ի հետ լարվածության ֆոնին Իրանի բանակը զորավարժություններ կանցկացնի
Փետրվար 02, 2026 15:32 Asia/Tehran
Իրանի բանակը ԱՄՆ–ի հետ լարվածության սրման ֆոնին փետրվարի 2-3-ը զորավարժություններ կանցկացնի Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում էTasnim-ը՝ հղում անելով Կասրե–Շիրին քաղաքի քաղաքապետին, որտեղ անցկացվելու են զորավարժությունները։
«Իսլամական Հանրապետության բանակի զորավարժությունները տեղի կունենան Կասրե-Շիրինում երկուշաբթի և երեքշաբթի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղի բնակիչները կարող են պայթյունների ձայներ լսել, ինչը կապված է լինելու զորավարժությունների անցկացման հետ։