Իրանցի հետազոտողները ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում
-
Իրանցի հետազոտողները ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում
Pars Today- Իրանցի հետազոտողներն ընդգրկվել են ֆունդամենտալ ֆիզիկայի համաշխարհային մրցանակի դափնեկիրների շարքում։
2025 թվականի ֆունդամենտալ ֆիզիկայի ոլորտում հեղինակավոր Breakthrough մրցանակը շնորհվել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության՝ CERN-ի շրջանակում գործող CMS միջազգային համագործակցությանը։ Ինչպես հայտնում է Pars Today-ը, այս համաշխարհային մրցանակը շնորհվել է տվյալ գիտական համագործակցության նշանակալի ձեռքբերումների համար՝ հազվագյուտ գործընթացների ուսումնասիրության ոլորտում, որոնք հանգեցրել են բնության կառուցվածքի առավել խոր ըմբռնմանը ամենափոքր մասշտաբներում։
Իրանի ֆունդամենտալ գիտությունների հետազոտական կենտրոնի Մասնիկների և արագացուցիչների հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները, որպես CMS համագործակցության ակտիվ անդամներ,ընդգրկվել են այս հեղինակավոր միջազգային մրցանակի դափնեկիրների շարքում։ Այս պատիվը գիտական, տեխնիկական և գործնական ոլորտներում CMS Իրանի թիմի անդամների տարիների շարունակական ջանքերի արդյունքն է աշխարհի ամենաառաջատար գիտական լաբորատորիաներից մեկում։