Իրանի ծանր հարվածները ամերիկյան֊սիոնիստական թշնամուն 
https://parstoday.ir/hy/news/iran-i243362-Իրանի_ծանր_հարվածները_ամերիկյան_սիոնիստական_թշնամուն
Pars Today- ԻՀՊԿ-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ազնիվ խոստում 4 գործողության տասներորդ ալիքը Խեյբար հրթիռներով հրթիռակոծել է բռնագրավյալ տարածքները։
(last modified 2026-03-02T15:39:01+00:00 )
Մարտ 02, 2026 18:05 Asia/Tehran
  • Իրանի ծանր հարվածները ամերիկյան֊սիոնիստական թշնամուն 

Pars Today- ԻՀՊԿ-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ազնիվ խոստում 4 գործողության տասներորդ ալիքը Խեյբար հրթիռներով հրթիռակոծել է բռնագրավյալ տարածքները։

Pars Today-ը հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը հաղորդել է,  որ ԻՀՊԿ֊ի հայտարարության մեջ ասված է, որ տասներորդ ալիքի թիրախում են եղել Թել Ավիվում իշխանական կառույցները, Հայֆայի ռազմական ու անվտանգության կենտրոնները և Արևելյան Երուսաղեմը։
Ամերիկյան֊սիոնիստական թիրախների դեմ Ազնիվ խոստում 4 գործողության յոթերորդ, ութերորդ և իններորդ ալիքներն իրականացվել են հրթիռների և ԱԹՍ֊ների արձակմամբ։
Վերջին հարձակումների հետևանքով Քուվեյթում Ալի Ալ֊Սալեմ ծովային բազան շարքից դուրս է եկել և կործանվել են ԱՄՆ-ի Մուհամմադ Ալ֊Ահմադ ծովային ենթակառույցի երեք կառույցներ։
Բահրեյնի Սալման նավահանգստում ԱՄՆ-ի ծովային բազան չորս ԱԹՍ֊ների հարձակման թիրախ է դարձել և ծանր հարվածներ են ստացել հրամանատարական և աջակցության կենտրոնները։
Թշնամու ծովային թիրախների դեմ հարձակումները շարունակվելով, Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում հրթիռային հարձակման թիրախ են դարձել ԱՄՆ-ի և Անգլիայի երեք նավթատարներ։
Բահրեյնում ամերիկացի զորայինների տեղակայման վայրը և այլ ամերիկյան բազաներ երկու բալիստիկ հրթիռների թիրախ են դարձել, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են 560 ամերիկացի զորայիններ։