Լարիջանի. Ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իրանը չի սկսել պատերազմը, և որ ԻԻՀ զինված ուժերը գործողություններ են իրականացրել միայն պաշտպանության նպատակով։
Նա հավելել է. «Իրանն ի տարբերություն ԱՄՆ-ի, պատրաստ է երկարատև պատերազմի»։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Ալի Լարիջանին երկուշաբթի երեկոյան X-ում գրել է. «Ինչպես վերջին 300 տարիների ընթացքում Իրանը չի սկսել պատերազմը, և մեր զինված ու քաջարի զինված ուժերը որևէ հարձակում չեն իրականացրել և միայն պաշտպանվել են, մենք վճռականորեն կպաշտպանենք մեզ և մեր 6000-ամյա քաղաքակրթությունը՝ անկախ ծախսերից»։
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է. «Մենք թշնամիներին կստիպենք զղջալ սխալ հաշվարկի համար։ Իրանն ի տարբերություն ԱՄՆ-ի, պատրաստ է երկարատև պատերազմի»։