Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ սյաթոլլահ սեյեդ Մոջթբա Հոսեյնի Խամենեիի առաջին ուղերձը
Հանուն ողորմած Աստծու Ինչ այա որ չեղարկենք կամ մոռացության տանք, կամ դրա վճիռը հետաձգենք, դրանից ավելի լավը կամ նմանը կբերենք: Արդյոք չգիտե՞ս, որ Աստված ամենակարող է:
Խոսքիս սկզբում ցավակցություն եմ հայտնում իսլամական հեղափոխության սիրելի և իմաստուն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի նահատակության կապակցությամբ և խնդրում նրան Աստծուն իր աղոթքը հղել Իրանի մեծ ժողովրդի, աշխարհի բոլոր մուսուլմանների, իսլամի և հեղափոխության բոլոր ծառաների, իսլամական շարժման նահատակների, հատկապես վերջին պատերազմի զոհերի, և իմ համար։
Իսկ հիմա խոսքս ուղղում եմ Իրանի մեծ ժողովրդին։ Նախ, համառոտ կներկայացնեմ իմ դիրքորոշումը Փորձագետների ժողովի քվեարկության վերաբերյալ։ Ես՝ ձեր ծառա սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին, Փորձագետների ժողովի քվեարկության արդյունքի մասին տեղեկացա ձեզ հետ միաժամանակ և Իսլամական Հանրապետության հեռուստատեսության միջոցով։ Ինձ համար դժվար է նստել այն աթոռին, որտեղ նստած էին երկու մեծ առաջնորդներ՝ մեծ Խոմեյնին և նահատակ Խամենեին։ Որովհետև այս աթոռը զբաղեցրել է մի մարդ, ով ավելի քան 60 տարի Աստծու ճանապարհին պայքարելուց և բոլոր տեսակի հաճույքներից ու հարմարավետություններից հրաժարվելուց հետո, դարձավ փայլուն գոհար և ճանաչվեց ոչ միայն ներկայիս դարաշրջանում, այլ երկրի ողջ պատմության ընթացքում։ Նրա կյանքը և մահը լի էին փառքով ու արժանապատվությամբ, որոնց հիմքը ճշմարտությանն ապավինելն էր։
Ես տեսա նրա մարմինը նահատակությունից հետո։ Ես տեսա ուժի լեռ, և լսեցի, որ ձեռքը բռնուցք արված էր մնացել։ Նրա անհատականության մասին կխոսեն նրանք, ովքեր շատ լավ են ճանաչել նրան։ Այս պահին ես կբավարարվեմ այսքանով և մանրամասները կթողնեմ այլ առիթների համար։ Սա է պատճառը, թե ինչու է դժվար նման անձից հետո զբաղեցնել առաջնորդական աթոռը։ Այս բացը լրացնելը հնարավոր է միայն Ամենակարողի և ձեր՝ ժողովրդի օգնությամբ։
Իսկ հիմա կխոսեմ մի հարցի մասին, որն անմիջականորեն կապված է իմ խոսքերի էության հետ։ Խոսքը նահատակ առաջնորդի և նրա մեծ նախորդի կողմից ժողովրդին բոլոր ոլորտներում ներգրավելն ու նրանց անընդհատ իրազեկելն է, ինչպես նաև ժողովրդի ուժին ապավինել։
Նա ցույց տվեց Հանրապետության իրական իմաստը և հավատում էր դրան ողջ սրտով։ Դրա հստակ ազդեցությունը երևաց վերջին օրերին, երբ երկիրը մնացել էր առանց առաջնորդի և առանց գլխավոր հրամանատարի։ Վերջին իրադարձությունների ժամանակ Իրանի մեծ ժողովրդի խորաթափանցությունը, անսասանությունը և քաջությունը հիացրեցին մեր բարեկամներին և զարմացրին թշնամուն։ Դուք էիք՝ ժողովուրդը, որ առաջնորդեց երկիրը և երաշխավորեց նրա իշխանությունը։
Ղուրանի այան, որը ես գրել եմ խոսքիս սկզբում, այն մասին է, որ աստվածային այաներից ոչ մեկը չունի ժամկետ, եթե այն Աստծու ոկղմից չի փոխարինվել համարժեք կամ ավելի բարձր խոսքով։
Այդ այան օգտագործելով ես նպատակ չունեմ ասել, թե ես նահատակ առաջնորդի մակարդակին եմ, առավել ևս՝ որ ուզում եմ նրանից վեր դասվել։ Այան հիշատակելու նպատակը սիրելի ժողովրդի կարևոր դերին անդրադառնալն էր։
Եթե այդ մեծագույն օրհնությունը մեզանից վերցվեց, դրա փոխարեն համակարգը կրկին ստացավ Իրանի ժողովրդի հավատարիմ ներկայությունը։ Իմացեք, որ եթե դուք ասպարեզ չգաք, ո՛չ առաջնորդը, ո՛չ էլ տարբեր կառույցներից որևէ մեկը, որոնց իրական կարգավիճակը ժողովրդին ծառայելն է, արդյունավետ չեն գործի։ Որպեսզի դա իրականություն դառնա, նախ պետք է հիշել Աստծուն, ապավինել Նրան և օգնություն խնդրել անսխալականներից։ Սա պետք է դիտել որպես ամենահզոր միջոց, որը կարող է ապահովել հաջողություն և վերջնական հաղթանակ թշնամու նկատմամբ։ Սա մեծ առավելություն է, որը դուք ունեք, իսկ ձեր թշնամիները՝ ոչ։ Եվ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցչի և խմբերի միջև միասնությունը, որը սովորաբար դրսևորվում է դժվարին ժամանակներում, չպետք է խաթարվի։ Դրան կարող ենք հասնել մի կողմ դնելով տարաձայնությունները։
Երրորդ՝ պետք է արդյունավետ ներկայություն ապահովել ասպարեզում՝ այնպես, ինչպես դուք դա արեցիք պատերազմի օրերին, ինչպես նաև սոցիալական, քաղաքական, կրթական, մշակութային և նույնիսկ անվտանգության ոլորտներում արդյունավետ գործողություններով։ Կարևորն այն է, որ ճիշտ դերը պարզ լինի բոլորին և իրականացվի առանց վտանգելու սոցիալական միասնությունը։ Առաջնորդի և մյուս պաշտոնյաների պարտականություններից այդ մասին խոսել անհատների կամ հասարակության հետ։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ սյաթոլլահ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի առաջին ուղերձը
Երկրորդ մաս
Ուզում եմ հիշեցնել այս տարի Ղոդսի օրվա երթին մասնակցելու կարևորության մասին, որը պետք է ներառի թշնամուն կոտրելու տարրը։
Չորրորդ՝ մի՛ անտեսեք միմյանց օգնել և աջակցելու կարևորությունը։ Փառք Աստծո, սա իրանցիների մեծամասնության բնորոշ հատկանիշն է, և ակնկալվում է, որ ներկա իրավիճակում, երբ ժողովրդի մի մասի համար բնականաբար ավելի դժվար է, քան մյուսների, այս հարցն ավելի ակնհայտ կլինի։ Ուստի խնդրում եմ համապատասխան կառույցներին՝ չհապաղել ցանկացած օգնություն և աջակցություն ցուցաբերելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Եթե այս բոլոր կետերը պահպանվեն, ժողովրդի մեծության և փառքի օրերի ճանապարհը հարթ կլինի։ Դրա ամենալավ օրինակը, Աստծո կամքով, կարող է լինել թշնամու նկատմամբ հաղթանակն այս պատերազմում։
Խոսքիս երրորդ հատվածում անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մեր քաջարի զինվորներին, ովքեր իմպերիալիզմի ճակատի առաջնորդների կողմից մեր ժողովրդի վրա հարձակման ժամանակ ջախջախիչ հարվածներով փակել են թշնամու ճանապարհը և հեռացրել նրանց մեր սիրելի հայրենիքի վրա իշխելու և նույնիսկ այն մասնատելու պատրանքից։ Սիրելի՛ եղբայր զինվորներ։ Ժողովրդի ահանջն է շարունակել պաշտպանությունը։ Բացի այդ, Հորմուզի նեղուցը փակելու լծակը պետք է անպայման շարունակվի օգտագործել։ Ուսումնասիրություններ են իրականացվել այլ ճակատներ բացելու վերաբերյալ, որտեղ թշնամին քիչ փորձ ունի և որտեղ խոցելի կլինի։ Պատերազմի շարունակվելու դեպքում դա նույնպես կիրականանա՝ շահերը պաշտպանելու նպատակով։
Ես երախտագիտություն եմ հայտնում նաև Դիմադրության ճակատի մարտիկներին: Մենք Դիմադրության ճակատի երկրները համարում ենք մեր լավագույն ընկերները։ Դիմադրության պայքարը և Դիմադրության ճակատն իսլամական հեղափոխության արժեքների անբաժանելի մասն են կազմում: Անկասկած, այս ճակատի բաղադրիչների համերաշխությունը կկարճացնի սիոնիստների խռովություններից ազատագրման ճանապարհը. ինչպես տեսանք, քաջարի և հավատարիմ Եմենը չի դադարել պաշտպանել Գազայի ճնշված ժողովրդին, իսկ «Հեզբոլլահը» օգնության է հասել Իսլամական Հանրապետությանը՝ չնայած բոլոր խոչընդոտներին։ Իրաքի Դիմադրությունը նույնպես ընտրել է այդ ճանապարհը։
Խոսքիս չորրորդ հատվածում կխոսեմ նրանց մասին, ովքեր որևէ կերպ վնասվել են վերջին օրերին։ Նրանց, ովքեր կորցրել են կրենց սիրելիներին, վիրավորվել են կամ կորցրել իրենց տունն ու գործը։ Նախևառաջ, ցավակցություն եմ հայտնում բոլոր նահատակների հարազատներին։ Ես նույնպես կորցրել եմ իմ հարազատներին։ Բացի հորիցս, որի կորուստը ամբողջ երկրինն է, ես կորցրել եմ նաև իմ սիրելի և հավատարիմ կնոջը, իմ սիրելի քրոջը, ով իր կյանքը նվիրվել էր ծնողներին ծառայելուն, նրա փոքրիկ երեխային և մյուս քրոջս ամուսնուն, ով ազնիվ ու պատվավոր անձնավորություն էր։ Սակայն դժվարություններին դիմանալը հեշտանում է Աստծու հաստատ և անխախտ խոստումը՝ համբերատարներին սպասվում է մեծ վարձատրություն։ Ուստի պետք է համբերել և հույս ու վստահություն ունենալ Ամենակարող Տիրոջ՝ Նրա ողորմության և աջակցության նկատմամբ։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի առաջին ուղերձը
Մաս երրորդ
Ես բոլորին վստահեցնում եմ, որ մենք կլուծենք ձեր նահատակների արյան վրեժը։ Դա ոչ միայն հեղափոխության մեծ առաջնորդի նահատակության վրեժն է, այլ ժողովրդի յուրաքանչյուր անդամի, որը սպանվել է թշնամու կողմից։ Նրանցից յուրաքանչյուրի սպանությունը վրեժի առանձին հիմք է։ Իհարկե, այդ վրեժխնդրությունը որոշ չափով իրականացվել է, սակայն այն մնալու է ամենակարևոր գործը, մինչև բոլորի վրեժը լուծելը։ Եվ մենք ավելի զգայուն կլինենք մեր երեխաների արյան նկատմամբ։ Այս հարցում հատուկ տեղ ունի թշնամու կողմից դիտավորյալ կատարված հանցագործությունը՝ Մինաբի դպրոցում և մի քանի այլ դեպքերում։
Հարձակումներից տուժածները պետք է անվճար ստանան համապատասխան բժշկական ծառայություններ և օգտվեն որոշ այլ արտոնություններից։
Չորրորդ՝ այնքանով, որքանով թույլ է տալիս ներկայիս իրավիճակը, պետք է իրականացվեն համապատասխան քայլեր՝ անձնական գույքին և տարածքներին հասցված ֆինանսական վնասը փոխհատուցելու համար։ Վերջին երկու կետերը պարտադիր պարտավորություն են հարգարժան պաշտոնյաների համար, ովքեր պետք է իրականացնեն դրանք և զեկուցեն ինձ։
Պետք է անպայման նշեմ, որ ամեն դեպքում մենք կստանանք փոխհատուցում թշնամուց, իսկ եթե նա հրաժարվի, մենք կվերցնենք նրա գույքից այնքան, որքան ճիշտ կհամարենք։ Հակառակ դեպքում, մենք կոչնչացնենք նրա գույքից նույն քանակությամբ։
Խոսքիս հինգերորդ մասն ուղղված է տարածաշրջանի որոշ երկրների ղեկավարներին և ազդեցիքկ գործիչներին։ Մենք ունենք 15 հարևան երկիր, որոնց հետ ունենք ջրային կամ ցամաքային սահման և նրանց բոլորի հետ մենք միշտ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ ջերմ և կառուցողական հարաբերություններ։ Սակայն թշնամին տարիներ շարունակ ռազմական և ֆինանսական բազաներ է հիմնել այդ երկրներից մի քանիսում, որպեսզի ապահովի իր գերիշխանությունը տարածաշրջանում։ Վերջերս մեր դեմ իրականացված հարձակման ժամանակ օգտագործվել են այդ ռազմաբազաներից մի քանիսը։ Եվ, բնականաբար, ինչպես մենք նախապես զգուշացրել էինք, մենք հարձակվել ենք միայն այդ բազաների վրա՝ առանց հարձակվելու այն երկրների վրա, որտեղ դրանք տեղակայված են։ Մենք կշարունակենք դա անել, չնայած մենք դեռևս հավատում ենք մեր և այդ հարևանների միջև բարեկամության անհրաժեշտությանը։ Այս երկրները պետք է հստակեցնեն իրենց պարտականությունը մեր սիրելի հայրենիքի զավթիչների և մեր ժողովրդի մարդասպանների առջև։ Ես խորհուրդ եմ տալիս նրանց հնարավորինս շուտ փակել այդ բազաները, քանի որ նրանք արդեն պետք է գիտակցեին, որ անվտանգություն և խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի պնդումը ոչ այլ ինչ էր, քան սուտ։
Դա կօգնի նրանց ավելի սերտ կապեր հաստատել իրենց սեփական ժողովուրդների հետ, որոնք ընդհանուր առմամբ դժգոհ են անհավատների ճակատի հետ իրենց իշխանությունների կապից և ու դրանց նվաստացուցիչ վարքից, և կմեծացնի իրենց հարստությունն ու իշխանությունը։ նորից եմ կրկնում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, առանց տարածաշրջանում գերիշխանություն և գաղութատիրություն հաստատելու ձգտման, պատրաստ է միասնության և ջերմ ու անկեղծ հարաբերությունների իր բոլոր հարևանների հետ։
Խոսքիս վեցերորդ մասում ես կխոսեմ մեր նահատակ առաջնորդի մասին։ Առաջնորդ։ Ձեր հեռանալով դուք ծանր բեռ դրեցիք բոլորի սրտերին։ Դուք միշտ ձգտել եք արժանանալ նահատակության, և Ամենակարող Աստված այն շնորհեց ձեզ՝ Ռամադանի տասներորդ օրվա առավոտյան Սուրբ Ղուրանը կարդալիս։ Դուք զորությամբ և համբերատարությամբ դիմացել եք բազմաթիվ ճնշումների և չեք տրտնջացել։ Շատերը չեն ճանաչել ձեր իրական արժեքը, և գուցե երկար ժամանակ կանցնի, մինչև բոլոր տեսակի քողերն ու խոչընդոտները վերացվեն, և ամեն ինչ պարզվի։
Մենք հույս ունենք, արդարների ու նահատակների կողքին ձեզ համար նախատեսված դիրքից դուք կշարունակեք մտածել մեր երկրի ժողովրդի և Դիմադրության ճակատի բոլոր ազգերի առաջընթացի մասին և կմիջնորդեք, ինչպես որ արել եք այս աշխարհում։ Մենք խոստանում ենք ձգտել ողջ ուժով բարձր խահնել այս դրոշը, որը Ճշմարտության ճակատի գլխավոր դրոշն է, և հասնել ձեր սրբազան նպատակներին։
Խոսքիս յոթերորդ մասում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցել են ինձ, այդ թվում՝ բարձրաստիճան կրոնականներին և տարբեր մշակութային, քաղաքական և հասարակական գործիչներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր մասնակցել են համակարգին հավատարմություն հայտնելու երթերին, ինչպես նաև կառավարության երեք ճյուղերի պաշտոնյաներին և ժամանակավոր ղեկավարության խորհրդին՝ արդյունավետ քայլերի համար։ Հուսով եմ, որ այս օրերին Աստծո շնորհը կտարածվի Իրանի ժողովրդի և իհարկե բոլոր մուսուլմանների ու աշխարհի ճնշված ժողովուրդների վրա։
Վերջում, մեր Տիրոջից խնդրում եմ, Ղադրի գիշերների և Ռամադան ամսվա մնացած օրերի ընթացքում մեր ժողովրդի համար վճռական հաղթանակ թշնամու նկատմամբ, ինչպես նաև արժանապատվություն, բարօրություն և առողջություն, իսկ նահատակների համար՝ բարձր աստիճաններ և հանդերձյալ կյանքի բարօրություն։
Խաղաղություն ձեզ, Աստծու ողորմությունը, օրհնությունները և ողջույնները։
Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի
2026թ․ մարտի 11։