Փեզեշքյան: Օրինական պաշտպանության իրավունքի հիմքով, մենք թիրախավորեցինք ԱՄՆ-ի բազաները տարածաշրջանում
Parstoday- Իրանի նախագահը, բարձր գնահատելով Իրանի ժողովրդի հետ Հնդկաստանի կառավարության և ժողովրդի զորակցությունը, ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հատուկ հարգանք է տածում բարեկամ և տնտեսական գործընկեր համարվող Հնդկաստանի Հանրապետության նկատմամբ»:
Parstoday-ի տվյալներով, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան,ը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հինգշաբթի երեկոյան հեռախոսային զրույցի ընթացքում մտքեր փոխանակեցին Իրանի վրա ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի տմարդի հարձակման և դրա հետևանքների շուրջ։
Փեզեշքյանը այդ հեռախոսազրույցի ընթացքում, բարձր գնահատելով միջազգային ասպարեզում Հնդկաստանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն ու ջանքերը լարվածությունը թուլացնելու համար , նշեց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի սկսել և ոչ էլ ցանկանում է շարունակել այն, բայց օրինական պաշտպանության իրավունքի հիմքով թիրախավորել է տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի բազաները, որոնք հարձակումների սկզբնակետն էին»:
Իրանի Նախագահը խիստ դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից անամեղ մարդկանց սպանությունը որպես պետական ահաբեկչության հստակ օրինակ, և ասել է. «Իրանը չի ցանկանում տարածաշրջանում անապահովություն ստեղծել, և չնայած վերջին ոճրագործություններին ենթակառուցվածքները թիրախավորեու հարցում, շարունակում է հանձնառու լինել ԲՐԻԿՍ-ի և Շանգհայի կազմակերպությունների շրջանակներում Հնդկաստանի և բարեկամ պետությունների հետ հարաբերությունները զարգացնելու համար և ընդգծել է ԲՐԻԿՍ-ի ակտիվ դերակատարության անհրաժեշտությունը տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը պաշտպանելու համար։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ արտահայտեց իր խորը մտահոգությունը Մերձավոր Արևելքում լարվածության համար և ընդգծեց. «Հնդկաստանը Իրանի բարեկամն է, Նյու Դեհլին կգործադի առավելագույն ջանքերը դիվանագիտության ճանապարհին դերակատարություն ունենալու համար և հակամարտության սրումը որևէ կողմի օգտին չէ»: