Փեզեշքյանի ամանորյա ուղերձը
Փեզեշքյան. Այս տարի ավելի քան երբևէ Նովրուզի կարիքն ունենք․ Այն Նովրուզը, որը ցույց կտա միասնականությունը
․․․․․․
ParsToday. Իրանի նախագահն ասել է. «Այս տարի ավելի քան երբևէ Նովրուզի կարիքն ունենք. Այն Նովրուզը, որը աշխարհին ցույց կտա միասնականությունը»։
«ParsToday»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Նովրուզյան ուղերձում հայտարարել է. «Այս տարի ավելի քան երբևէ Նովրուզի կարիքն ունենք. Այն Նովրուզը, որը աշխարհին ցույց կտա միասնականությունը։ Նովրուզը մեր մշակույթում և մեր երկրում եղել է նոր կյանքի սկիզբ»։
Իրանի նախագահն նշել է. «Նախ, անհրաժեշտ եմ համարում խորին ցավակցություն հայտնել մեր սիրելի և ազնիվ ժողովրդին՝ երկրի Գերագույն առաջնորդի և նվիրյալ ծառայողների նահատակության կապակցությամբ»։
Քննադատելով Իրանում ամերիկացիների և բրիտանացիների ոտնձգություններն ու ժողովրդի սպանությունները՝ նա հավելել է. «Նրանք սպանել են 168 անմեղ երեխա դպրոցում։ Նրանց ուսապարկերը լի էին հույսերով և երազանքներով, որոնք ցանկանում էին ապրել։ Նրանք խոսում են մարդկայինության մասին։ Նրանք մեզ մոտ մարդու իրավունքների մասին են հոխորտում»։
Փեզեշքյանը շեշտել է. «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի։ Ամեն անգամ, երբ մենք հանդիպում էինք Գերագույն առաջնորդին Պաշտպանության խորհրդի անդամների և հրամանատարների հետ միասին, նա կտրուկ հայտարարում էր, որ միջուկային զենքը կրոնի օրենքով արգելված է։ Իսլամական Հանրապետության ոչ մի պաշտոնյա չի կարող շարժվել զանգվածային ոչնչացման միջուկային զենքերի զարգացման ուղղությամբ կամ առաջ տանել գործընթացը դեպի այդ կողմ»։
Նա ավելացրել է. «Սակայն Ամերիկայում և հատկապես նրա նախագահը աշխարհին ներարկում են, որ մենք ցանկանում և գնալ միջուկային զենքի ուղղությամբ և ձգտում էինք իրականացնել զանգվածային սպանություն։ Ցավոք, աշխարհի լրատվամիջոցները ընդունում են սուտ խոսքերը և խոսում են դրանց հիման վրա»։
Փեզեշքյանը հիշեցրել է. «Մենք ցանկանում ենք պայքարել նրանց դեմ, ովքեր խաթարել են տարածաշրջանը։ Նրանք կարծում էին, որ եթե նահատակվի մեր սիրելի առաջնորդը, եթե հրամանատարները նահատակվեն, ապա երկրի կառուցվածքը կփլուզվի»։
Նա հավելել է. «Հենց այն թոհուբոհի ժամանակ, երբ մեր մարտիկները կռվում էին, և այսօր էլ նրանք հզորությամբ ու տոկունությամբ պաշտպանում են երկիրը, մեր սիրելի ժողովուրդը ստեղծեց բացառիկ տեսարան։ Այն 20 օրվա ընթացքում, երբ երկիրը պատերազմի մեջ էր, ծոմ պահող ժողովուրդը նույնիսկ մեկ օր փողոցները դատարկ չթողեց. մի տեսարան, որը շատերի համար անհավատալի էր»։
Փեզեշքյանը ասել է. «ԱՄՆ նախագահը, խոսելով Իսլամական Հանարապետության նկատմամբ ժողովրդի աջակցության մասին, ասել է. «Սրանք արհեստական բանականության ստեղծած տեսարաններ են»։ Ավելի լավ կլիներ, որ նա իր լրագրողներին ուղարկեր, որպեսզի տեսնեին, թե ինչպես է այս «արհեստական բանականությունը» շարժվում ու բացականչում և պաշտպանում իր մարդկային արժեքները, իրավունքները, ազգը և երկրի ամբողջականությունը»։
Նա ավելացրել է. «Սրանք այս երկրի ժողովուրդն են, ովքեր, ինչպես հորդառատ գետ, մինչև վերջ պաշտպանում են իրենց երկիրը, հողն ու ջուրը, և մենք երախտապարտ ենք նրանց»։
Իրանի նախագահը հայտարարել է. «Ժողովրդի անվտանգության պահպանման համար Բասիջի և ոստիկանության ուժերի ներկայությունը, չնայած այս ընթացքում ավերվել են նրանց աշխատանքի ու բնակության վայրերի զգալի մասը, բացառիկ էր և գովելի էր։ Ես երախտապարտ եմ այս սիրելիներին։ Մենք պետք է նաև երախտագիտություն հայտնենք մզկիթներում և փողոցներում կամավորների կողմից ցուցաբերված ծառայությունների համար»։
Փեզեշքյանը հայտարարել է. «Մեր սիրելի հարևաններ, որ գտնվում եք Իրանի շուրջ, դուք մեր եղբայրներն եք։ Մեր հարաբերություններում առաջացած խնդիրների ու վնասների հետ կապված, մենք աղոթում ենք, որ Աստված օգնի վերացնել այդ տարաձայնությունները։ Մենք պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները ձեզ՝ սիրելիների հետ միասին»։
Նա ասել է. «Մեր առաջարկն է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի, ձևավորվի Մերձավոր Արևելքի իսլամական երկրներից կազմված անվտանգության մի համակարգ, որը կերաշխավորի տարածաշրջանի խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը»։
Իրանի նախագահն ավելացրել է. «Տարածաշրջանում օտար ուժերի ներկայություն մեզ պետք չէ. Մենք կարող ենք իսլամական երկրների համագործակցությամբ ձևավորել «Մերձավոր Արևելքի իսլամական խորհուրդ» և այդ շրջանակներում կարգավորել մեր անվտանգային, տնտեսական, մշակութային և քաղաքական հարաբերությունները»։
Նա ասել է. «Մենք իրավունք չունենք կռվել միմյանց դեմ, մենք իրավունք չունենք որևէ պատրվակով ընկնել թշնամիների՝ մեր համար նախագծած թակարդը. Մենք հայտարարում ենք աշխարհին, որ մենք չենք ցանկանում անկարգություններ մեր տարածաշրջանում, մենք չենք ցանկանում, որ յուրաքանչյուր երկիր իրեն պաշտպանելու համար ստիպված լինի զենք ու զինամթերք կուտակել, այնուհետև սպասի, թե արդյոք իրենց երկրի վրա կհարձակվեն, թե ոչ»։
Փեզեշքյանը նշել է. «Մենք ոչ մի կերպ չենք մտադրվում միջամտել այլ երկրների ներքին գործերին, մենք ոչ մի կերպ չենք ցանկանում, որ խաթարվի տարածաշրջանի անվտանգությունը և խաղաղությունը։ Մենք կարող ենք ինքներս ձեռք ձեռքի տված լուծել սա՝ միմյանց օգնությամբ. սա ուղերձ է տարածաշրջանի երկրներին, որ ավելի լավ կլինի, որ փոխանակ լրատվամիջոցներում գովազդեք և ձեր ժողովրդին փոխանցեք այն համոզմունքը, որ Իրանը անկարգությունների պատճառ է տարածաշրջանում, հավատացեք և իմացեք, որ հենց Իսրայելն է, որ տարածաշրջանում անկարգությունների, ցեղասպանության, ահաբեկչության և ավերածությունների պատճառ է հանդիսանում»։
Նա ասել է. «Իրանի ժողովուրդը պետք է իմանա, որ զորակցությամբ ու համագործակցությամբ մենք կկառուցենք մեր Իրանը և փառք ու պատիվ կբերենք մեր ազգին. Մենք մեր հարևանների հետ խաղաղ ու բարեկամական հարաբերություններով տարածաշրջանը կտանենք դեպի խաղաղություն, զարգացում և տնտեսական բարգավաճում։ Մենք կարող ենք հարևան պետությունների հետ միասին ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և առողջությունը»։