Այաթոլլահ Մոհամմադջավադ Ֆազել Լանքարանի Հայտարարությունը՝
https://parstoday.ir/hy/news/iran-i243928-Այաթոլլահ_Մոհամմադջավադ_Ֆազել_Լանքարանի_Հայտարարությունը
Ի դատապարտում Իսլամական Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակման հարցում Եգիպտոսի «Ալ-Ազհար» համայնքի անսկզբունքային դիրքորոշման
(last modified 2026-03-21T12:38:10+00:00 )
Մարտ 21, 2026 16:08 Asia/Tehran
  • Այաթոլլահ Մոհամմադջավադ Ֆազել Լանքարանի Հայտարարությունը՝

Ի դատապարտում Իսլամական Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակման հարցում Եգիպտոսի «Ալ-Ազհար» համայնքի անսկզբունքային դիրքորոշման

Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո

Ամբողջ մուսուլման ումմային և իսլամական աշխարհի հոգևորականներին, հատկապես «Ալ-Ազհար» համայնքի հարգարժան հոգևորականներին

Ողջույն․

Կարդացի «Ալ-Ազհար» համայնքի շատ զարմանալի և անսպասելի հայտարարությունը ։ Իսկապես, չեմ կարող ընդունել, որ այդ հաստատությունը, իր գիտական վաստակով և ազատախությամբ, այսօր նման հայտարարություն է տարածել։ Մենք չենք մոռանում Պաղեստինի և Գազայի վերաբերյալ «Ալ-Ազհարի» ճիշտ և ճշգրիտ դիրքորոշումները, սակայն այս հայտարարությունը հարցեր է առաջացրել բոլոր կրոնագետների մտքում։

Արդյոք Ալ-Ազհարըիրեն հարց չի տալիս, թե ինչու են տարածաշրջանի այսպես կոչված իսլամական կառավարությունները իրենց հողն ու երկինքը տրամադրել անհավատներին և հրեաներին։ Հարց չեք տալիս, թե ինչ նպատակ ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը՝ այս տարածաշրջանում իրենց ներկայությամբ և տիրապետությամբ։ Չե՞ք մտածում, թե ինչպես են նրանք ձգտում թալանել մուսուլմանների ռեսուրսները և ոչնչացնել նրանց կյանքն ու ունեցվածքը։ Արդյոք «Ալ-Ազհարը» մոռացել  է Ղուրանի բազմաթիվ այաները, որտեղ Աստված արգելում է անհավատների և հրեաների լծի ներքո լինելը։ Իսլամական Իրանը, որը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան ագրեսիային՝ իրենց տարածաշրջանային բազաներից, իրավունք չունի՞ պատասխանելու՝ ելնելով Ղուրանի այն սուրբ այաից, որ ասում է․ «Ով հարձակվում է ձեր վրա, հարձակվեք նրա վրա այնպես, ինչպես նա է հարձակվել ձեզ վրա» ։ Ելնելով Ղուրանի սուրբ այաներից ՝Իրանը չպետք է արդյոք հակահարված տա և արդյոք Իրանին թույլատրվա՞ծ չէ դիմակայել։

Արդյո՞ք նրանք չեն հավատում այն սուրբ այան, որն ասում է․ «Ով հավատացյալներ, մի՛ դաշնակցեք մի ժողովրդի հետ, որի վրա Աստված բարկացել է» ։ Արդյո՞ք նրանք իրենց գործողությունների և խոսքերի չափանիշ չպետք է համարեն Ղուրանի սուրբ այաները։ Արդյոք «Ալ-Ազհարը» մոռացել մուսուլմանների կողմից ընդունված իսլամական իրավաբանական սկզբունքները։ Արդյո՞ք իսլամական իրավաբանական գրքերում գրված չէ, որ այն մուսուլմանները, ովքեր օգնում են անհավատներին, որպեսզի նրանք հաջողեն մյուս մուսուլմանների դեմ, համարվում են անհավատներ, և եթե նրանք վահան են հանդիսանում անհավատների համար, ապա պետք է ոչնչացվեն։ Եթե Իսլամի Մարգարեն ներկա լիներ մեր ժամանակներում, կաջակցե՞ր արդյոք ԱՄՆ-ին, Իսրայելին և տարածաշրջանի այն կառավարություններին, որոնք մուսուլմանական երկրները դարձրել են նրանց ռազմական բազաներ, թե՞, անկասկած, կպաշտպաներ Իրանի մուսուլման ժողովրդին, որը ենթարկվել է թշնամու բռնությանն ու ագրեսիային։

Ընդհանրապես, անգամ եթե մի կողմ դնենք Ղուրանի և Սուննայի տրամաբանությունը, ասե՛ք աշխարհի ազատխոհներին և արժանապատիվ մարդկանց, որ ըստ բանականության՝ ի՞նչ պետք է անի Իրանը տարածաշրջանի դավաճան պետությունների միջոցով կատարված այս հարձակումներից հետո։ Արդյո՞ք նա չպետք է պաշտպանի մուսուլմանների կյանքը, արյունը և սահմանները։ Արդյո՞ք դուք չտեսաք, թե ինչպես պատերազմի առաջին օրը այս թշնամիները հարձակվեցին Մինաբ քաղաքի «Շաջարեհ Թայյեբե» դպրոցի վրա և սպանեցին ավելի քան 160 անմեղ երեխայի։ Դուք Ղուրանի ո՞ր այայի կամ ռացիոնալության ու բանականության ո՞ր պատճառաբանության հիման վրա եք որոշել աջակցել տարածաշրջանի կառավարություններին և դատապարտել Իրանը։ Ինչու՞ չեք կարդացել Ղուրանի սուրբ այաները Պարսից ծոցի պետություններին և անհավատներին նախատելու համար։ Ինչու՞, Դուք՝ «Ալ-Ազհարի» գիտնականներդ, ոչ մի կերպ չարձագանքեցիք Իրանի մուսուլմանների առաջնորդի նահատակությանը, ով իսլամի վեհության ու մուսուլմանների մեծ քարոզիչ էր, և աշխարհի բոլոր մուսուլմաններին արժանապատվություն և հպարտություն պարգևեց։

Չե՞ք Կարծում, որ այս հայտարարությամբ չեք թուլացնի աշխարհի մուսուլմանների վստահությունը այս հաստատության հանդեպ։

Ես խորհուրդ եմ տալիս իսլամական աշխարհի հոգևորականներին, հատկապես «Ալ-Ազհարին», ճիշտ և
ճշգրիտ գնահատել իսլամական աշխարհի ներկայիս պայմանները և գործել ըստ իրենց կրոնական և շարիաթի պարտականությունների, այլ ոչ թե հաճոյանալու համար անհավատների ու իմպերիալիզմի առաջնորդներին և նրանց տարածաշրջանային դրածո կառավարիչներին, որպեսզի կարողանան հպարտությամբ կանգնել Աստծո, Իսլամի Մարգարեի, Աստվածային առաջնորդների և աշխարհի մուսուլմանների ու ազատամիտների առաջ։

Ղոմ – Հոգևոր ճեմարան
Մոհամմադջավադ Ֆազել Լանքարանի

1447թ․ սուրբ Ռամադանի 28 (Լուսնային հիջրայի օրացույցով)