ԻՀՊԿ. Մենք ցանկացած սպառնալիքի կտանք համարժեք պատասխան
ԻՀՊԿ մամուլի գրասենյակ. ԱՄՆ-ի ստախոս, ահաբեկիչ և մանկասպան նախագահը պնդել է, որ ԻՀՊԿ-ն մտադիր է հարձակվել տարածաշրջանի ջրի աղազերծման կայանների վրա և խնդիրներ ստեղծել տարածաշրջանի երկրների ժողովուրդների համար։
Նախևառաջ, հենց ագրեսիվ և հակաժողովրդական ամերիկյան բանակն է սկսել պատերազմը՝ սպանելով 180 դպրոցականի, և մինչ օրս թիրախավորել է հինգ ջրամատակարարման ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ղեշմ կղզու ջրի աղազերծման կայանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մինչ օրս նման բան չի արել։
Երկրորդ, հենց ահաբեկիչ և մանկասպան ԱՄՆ նախագահն է սպառնացել հարձակվել Իրանի էլեկտրակայանների վրա, և բնական է, որ էլեկտրաէներգիայի վրա հարձակումը կխաթարի այնպիսի կենտրոնների սպասարկման ընթացքը, ինչպիսիք են հիվանդանոցները, օգնության կետերը, ջրային ցանցերը և ջրի աղազերծման կայանները, և դա անմարդկային արարք է։ Մենք հայտարարել ենք, որ էլեկտրակայանների վրա հարձակման դեպքում Իրանը կպատասխանի՝ թիրախավորելով օկուպանտ ռեժիմի էլեկտրակայանները և տարածաշրջանային երկրների էլեկտրակայանները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ամերիկյան բազաներին, միաժամանակ թիրախավորելով տնտեսական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքները, որոնց բաժնետերերն են ամերիկացիները։ Մի՛ կասկածեք, որ մենք դա կանենք։
Դուք հարվածեցիք մեր հիվանդանոցին, մենք դա չարեցինք, դուք հարվածեցիք մեր օգնության կենտրոններին, մենք դա չարեցինք, դուք հարվածեցիք մեր դպրոցներին, մենք դա չարեցինք, բայց եթե հարվածեք էլեկտրաէներգիային, մենք համարժեք կպատասխանենք։
Մենք վճռականորեն ենք տրամադրված՝ ցանկացած սպառնալիքի տալ համարժեք պատասխան։ ԱՄՆ-ն տեղյակ չէ մեր հնարավորություններից և դրանք կտեսնի մարտադաշտում։