Իրանի բժշկական համակարգի կազմակերպություն. ԱՄՆ-ին ու Իսրայելին հեռացրեք առողջապահական կազմակերպություններից
Իրանի Բժշկական համակարգի կազմակերպություն գլխավոր տնօրենը մի նամակ հղելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Բժշկական միջազգային ասոցիացիային, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, դատապարտել է Անդիմեշքի Իմամ Ալիի անվան հիվանդանոցի դեմ հարձակումը և պահանջել է ԱՄՆ-ին ու սիոնիստական ռեժիմին հեռացնել առողջապահական կազմակերպություններից և հատուցում պահանջել նրանցից։
Նամակներում ասված է.
Հանուն ողորմած և բարեգութ Աստծո
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն գլխավոր քարտուղար (ԱՀԿ) դոկտոր Թեդրոս Ադհանոմ
Բժշկական միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Դոկտոր Օտմար Կլոյդեր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ (ԿԽՄԿ) Միրիանա Սպոլյարիկ
Հարգանքով տեղեկացնում ենք, որ բժշկական կենտրոնների դեմ ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններն ու վայրագությունները շարունակվելով, հարձակման թիրախ է դարձել Անդիմեշքի Իմամ Ալիի անվան հիվանդանոցը, որի հետևանքով դուրս է եկել ծառայության մատուցման ցիկլից։
Ապարդյուն դատապարտումներից ու ցավ հայտնելուց բացի, ակնկալում ենք կատարելով ձեր մարդկային ու պատմական պարտականությունը` այս երկու ռեժիմներին հեռացնել առողջապահական միջազգային շրջանակներից և նրանց պարտադրել հատուցում վճարել։
Անկասկած այս ոճրագործությունների հանդեպ գործնական լռություն պահելով, դուք և աշխարհի մյուս ժողովուրդները ևս ապագայում նման անմարդկային արարքների և նրանց կողմից ստեղծված անտառի օրենքի զոհ կդառնաք։
Կատրեք ձեր պատմական առաքելությունը, որպեսզի ամոթահար չլինեք մարդկային արթուն խղճերի առաջ։