Բաղայի. Աշխարհը հոգնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կեղծ պատմություններից
https://parstoday.ir/hy/news/iran-i243988-Բաղայի._Աշխարհը_հոգնել_է_ԱՄՆ_ի_և_Իսրայելի_կեղծ_պատմություններից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշմանը՝ մերժելու Իսրայելի վերջին պաշտոնական հայտարարությունները Եվրոպայի դեմ Իրանի հրթիռային սպառնալիքի վերաբերյալ, ասել է.
(last modified 2026-03-23T15:19:40+00:00 )
Մարտ 23, 2026 18:49 Asia/Tehran
  • Բաղայի. Աշխարհը հոգնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կեղծ պատմություններից

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշմանը՝ մերժելու Իսրայելի վերջին պաշտոնական հայտարարությունները Եվրոպայի դեմ Իրանի հրթիռային սպառնալիքի վերաբերյալ, ասել է.

«Շատ էական է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը (ով իր անունն է վատացրել՝ ճնշում գործադրելով ՆԱՏՕ-ի անդամների վրա՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ապօրինի պատերազմն աջակցելու համար) հրաժարվում է հաստատել իսրայելցիների վերջին սուտը. Ամբողջ աշխարհը հոգնել է ապատեղեկատվության վրա հիմնված պատմություններից»:

Հարկ է նշել, որ վերջին երկու օրերի ընթացքում իսրայելցի պաշտոնյաները, պնդելով, որ հետախուզել են դեպի Անգլիայի Դիեգո Գարսիա ռազմաբազա արձակված իրանական հրթիռը, Իրանի հրթիռային ծրագիրը վտանգ են ներկայացրել Եվրոպայի համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակ հերքել է Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների այս պնդումը։