Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i243994-Իրանի_և_Թուրքիայի_արտաքին_գործերի_նախարարների_հեռախոսազրույցը
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով տարածաշրջանի զարգացումները և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի անօրինական պատերազմի հետևանքները տարածաշրջանի և աշխարհի անվտանգության վրա։
(last modified 2026-03-23T15:47:35+00:00 )
Մարտ 23, 2026 19:17 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով տարածաշրջանի զարգացումները և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի անօրինական պատերազմի հետևանքները տարածաշրջանի և աշխարհի անվտանգության վրա։

ԱԳ նախարարը՝ նկարագրելով ագրեսորների կողմից իրանի ժողովրդի դեմ գործադրված հանցագործությունները, մասնավորապես՝ դպրոցների, հիվանդանոցների և բնակելի թաղամասերի վրա հարձակումները, շեշտեց Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և շեշտեց. «Իրանի գործողությունը՝ ուղղված տարածաշրջանի երկրներում գտնվող ագրեսորների ռազմական բազաներին և օբյեկտներին հարվածելուն, իրականացվում է ինքնապաշտպանության բնական իրավունքի շրջանակներում, և մենք ցավում ենք, որ տարածաշրջանի իսլամական երկրների տարածքն օգտագործվում է ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից՝ Իրանի դեմ հարձակվելու համար»։

Արաղչին նշելով Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության և տարածաշրջանի կայունության վրա ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ, հավելեց. «Հորմուզի նեղուցին պարտադրված անապահովությունը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի ուղիղ արդյունքն է, և տարածաշրջանի ու աշխարհի երկրները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց ովքեր իրականացրել են այս հանցագործությունները և ստեղծել են ներկա իրավիճակը»։

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով տարածաշրջանում պատերազմի շարունակման հետևանքներին և ներկայացնելով իր վերջին խորհրդակցությունները տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ, շեշտը դրեց լարվածության թուլացման և Իրանի ու տարածաշրջանային երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտության վրա։