Իրանն առանձին նամակ է հղել ՄԱԿ-ին։ 
https://parstoday.ir/hy/news/iran-i244096-Իրանն_առանձին_նամակ_է_հղել_ՄԱԿ_ին
Իրանը նոր բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիային, Կատարին, Քուվեյթին և ԱՄԷ-ին՝ իրենց տարածքում ագրեսիայի կապակցությամբ
(last modified 2026-03-27T08:32:16+00:00 )
Մարտ 27, 2026 12:02 Asia/Tehran
  • Իրանն առանձին նամակ է հղել ՄԱԿ-ին։ 

Իրանը նոր բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիային, Կատարին, Քուվեյթին և ԱՄԷ-ին՝ իրենց տարածքում ագրեսիայի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված 4 առանձին նամակներում, կրկին բողոք է հայտնել և զգուշացրել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի և ԱՄԷ-ի կողմից իրենց տարածքը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի տարածք ներխուժելու համար հասանելի դարձնելու գործողությունների դեմ։
Իրավանին նշել է. «Հաշվի առնելով պետությունների միջազգային պատասխանատվությունը, որը վերաբերվումէ  սեփական տարածքը ագրեսիայի գործողություններ կատարելու և երրորդ պետության տարածքի դեմ զինված հարձակումներ իրականացնելու համար հասանելի դարձնելուն, Իրանը բողոք է հայտնում վերոնշյալ անօրինական գործողությունների դեմ և կոչ է անում Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի և Միացյալ Արաբական Էմիրությունների թագավորություններին պահպանել բարիդրացիության սկզբունքները և կանխել իրենց տարածքների շարունակական օգտագործումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։
Իրանցի դիվանագետը նամակներում նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, հավատարիմ մնալով բարիդրացիության սկզբունքին և հարգելով Սաուդյան Արաբիայի Թագավորության ինքնիշխանությունը, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և համապատասխան միջոցները, այդ թվում՝ ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքի իրականացումը՝ իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը պաշտպանելու համար»։