Փեզեշքյան. Իսլամական երկրները չպետք է թույլ տան թշնամիներին իրենց միջև տարաձայնություններ սերմանել
https://parstoday.ir/hy/news/iran-i244100-Փեզեշքյան._Իսլամական_երկրները_չպետք_է_թույլ_տան_թշնամիներին_իրենց_միջև_տարաձայնություններ_սերմանել
Իրանի նախագահն ասել է. «Իսլամական երկրները չպետք է թույլ տան թշնամիներին՝ տարաձայնություններ սերմանել իրենց միջև և բորբոքել պատերազմի կրակը։
(last modified 2026-03-27T08:48:00+00:00 )
Մարտ 27, 2026 12:18 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իսլամական երկրները չպետք է թույլ տան թշնամիներին իրենց միջև տարաձայնություններ սերմանել

Իրանի նախագահն ասել է. «Իսլամական երկրները չպետք է թույլ տան թշնամիներին՝ տարաձայնություններ սերմանել իրենց միջև և բորբոքել պատերազմի կրակը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Մալայզիայի վարչապետ Անվար Էբրահիմի հետ հեռախոսազրույցում, մտքեր է փոխանակել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակումից հետո տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։
Հեռախոսազրույցում Փեզեշքյանը նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին և կենտրոնները թիրախավորելու Իրանի գործողությունները բնական արձագանքն են իր դեմ ուղղված հարձակումներին։ Նա հավելել է. «Իսլամական երկրները չպետք է թույլ տան թշնամիներին շահագործել այս հարցը՝ տարածաշրջանում տարաձայնություններ սերմանելու և պատերազմի կրակը բորբոքելու համար»։
Նշելով, որ Իրանը երբեք չի ձգտել ձեռք բերել միջուկային զենք, և որ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բազմաթիվ զեկույցներ հաստատել են այս փաստը, Փեզեշքյանը նշել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ձգտման մասին պնդումը պատրվակ է՝ Իրանի  տարածքային ամբողջականության և ժողովրդի վրա հարձակումը արդարացնելու համար։
Նա հավելել է. «Մենք ձգտում ենք պատերազմի լիակատար դադարեցմանը և տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը, և մենք հույս ունենք, որ եղբայրական և մուսուլմանական երկրների օգնությամբ կկարողանանք փրկել տարածաշրջանը թշնամիների կողմից հրահրվող աղետից»։ 
Հեռախոսազրույցում Անվար Էբրահիմն ընդգծել է, որ Մալայզիայի վարչապետի կողմից առաջարակված և խորհրդանաւոմ հաստատված բանաձևով, իր երկիրը սկզբունքային դիրքորոշում է հայտնել՝ դատապարտելով Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա ցանկացած հարձակում։