Գեներալ Շեքարչի. «Իրանն է պայմաններ դնելու պատերազմին վերջ տալու համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i244146-Գեներալ_Շեքարչի._Իրանն_է_պայմաններ_դնելու_պատերազմին_վերջ_տալու_համար
Pars.today - Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը դիմելով թշնամիներին ասել է. «Հեռու մնացե՛ք ձեր Հոլիվուդյան խորհրդատուներից և ընդունե՛ք իրականությունը»։
(last modified 2026-03-28T13:23:41+00:00 )
Մարտ 28, 2026 16:53 Asia/Tehran
  • Գեներալ Շեքարչի. «Իրանն է պայմաններ դնելու պատերազմին վերջ տալու համար»

Pars.today - Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը դիմելով թշնամիներին ասել է. «Հեռու մնացե՛ք ձեր Հոլիվուդյան խորհրդատուներից և ընդունե՛ք իրականությունը»։

Pars.today-ի փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ, պահապանների կորպուսի գեներալ-մայոր Աբոլֆազլ Շեքարչին ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է. « Իրանը մարտադաշտի ուժեղ և հաղթող կողմն է և հաղթող երկիրն է պայմաններ թելադրում պատերազմին վերջ տալու համար, և Իսլամական Իրանի թշնամիները ստիպված կլինեն ընդունել դրանք»։
Նա ընդգծել է. «Դուք մարտի դաշտում հասկացել եք Իրանի զինված ուժերի և փառահեղ ժողովրդի ուժը, ավելի լավ է ուշքի գաք և դուրս գաք երևակայությունից, հեռանաք ձեր Հոլիվուդյան խորհրդատուներից և ընդունեք իրականությունը»։