Փեզեշքիան․ Կտրուկ պատասխան կտանք ենթակառուցվածքների դեմ հարձակումներին 
https://parstoday.ir/hy/news/iran-i244156-Փեզեշքիան_Կտրուկ_պատասխան_կտանք_ենթակառուցվածքների_դեմ_հարձակումներին
Pars Today – Իրանի նախագահը «X» սոցիալական ցանցի իր անձնական էջում արձագանքել է Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի ենթակառուցվածքների թիրախավորման։
(last modified 2026-03-28T15:11:05+00:00 )
Մարտ 28, 2026 18:41 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ Կտրուկ պատասխան կտանք ենթակառուցվածքների դեմ հարձակումներին 

Pars Today – Իրանի նախագահը «X» սոցիալական ցանցի իր անձնական էջում արձագանքել է Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի ենթակառուցվածքների թիրախավորման։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շաբաթ օրը «X» սոցիալական ցանցում հրապարակված ուղերձում ընդգծել է․ «Բազմիցս հայտարարել ենք, որ Իրանը նախահարձակ չի լինում, սակայն ենթակառուցվածքների և տնտեսական կենտրոնների դեմ հարձակման դեպքում կտրուկ պատասխան կտանք հանցագործ թշնամուն»։

Նա իր ուղերձում նաև գրել է․ «Տարածաշրջանի երկրներին ասում եմ՝ եթե ապահովություն և զարգացում եք ուզում, թույլ մի տվեք, որ մեր թշնամիները ձեր երկրներից վարեն պատերազմը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը, մարտի 21֊ին,  սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում, մի քայլում, որը որոշ ամերիկացի սենատորներ գնահատեցին որպես պատերազմի նկատմամբ վերահսկողության կորուստ, գրել է․ «Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցը ամբողջությամբ և առանց սպառնալիքի չբացի, ԱՄՆ-ը կհարվածի Իրանի տարբեր էլեկտրակայաններին և կկործանի դրանք»։

ԱՄՆ նախագահի հոխորտանքին կտրականապես արձագանքել են Իրանի զինված ուժերը, նախագահ Փեզեշքիանը և Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը։