Ջեբելի․ նահատակ Շաիբի խիզախ դիրքորոշումները մարտահրավեր նետեցին սիոնիստ թշնամու պատերազմական մեքենային
Իրանի ռեդիա-հեռուստատեսության կազմակերպության նախագահը, Լիբանանի հարավում սիոնիստական ռեժիմի կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների նպատակային սպանության կապակցությամբ առանձին ուղերձներ է հղել «Ալ-Մանար» և «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունների ղեկավարներին, ցավակցություն հայտնելով Դիմադրության լրագրողների նահատակության կապակցությամբ։
Parst Today-ի հաղորդմամբ՝ «Ալ-Մանար» հեռուստաընկերության լրագրող Ալի Շաիբի նահատակության կապակցությամբ ուղերձում, գրել է․ «Ջիհադի տարիներին այդ երանելի նահատակի տեսախցիկն ու ձայնը բացահայտում էին սիոնիստական թշնամու բռնությունները, և նրա խիզախ դիրքորոշումները մարտահրավեր էին նետում հանցագործների պատերազմական մեքենային»։
Իրանի հեռուստաընկերության աշխատակիցների անունից ցավակցություն հայտնելով Ալի Շաիբի նահատակության կապակցությամբ, Փեյման Ջեբելին ընդգծել է․ «Հուսով ենք, որ այս նահատակությունը կլինի ամերիկյան և սիոնիստական թշնամիների նկատմամբ հաղթանակի սկիզբը»։
«Ալ-Մայադին» հեռուստաընկերության ղեկավարությանն ուղղված ուղերձում, ցավակցելով լրագրող Ֆաթեմե Ֆաթունիի նահատակության կապակցությամբ, Ջեբելին այս հանցավոր քայլը բնութագրել է որպես ճշմարիտ խոսքը սպանելու փորձ՝ նպատակ ունենալով լռեցնել ամերիկյան և սիոնիստական թշնամիների դեմ պայքարի անբաժանելի բաղադրիչը։ Նա Աստծուց հաջողություն է խնդրել Դիմադրության ԶԼՄ-ների համար՝ հակառակորդների դեմ պայքարում։