Գեներալ Իբն-Ռեզա. Մենք վճռականորեն կպատասխանենք թշնամուն
https://parstoday.ir/hy/news/iran-i244210-Գեներալ_Իբն_Ռեզա._Մենք_վճռականորեն_կպատասխանենք_թշնամուն
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցում Իրանի պաշտպանության և աջակցության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Իրանը շարունակելու է վճռական արձագանքը՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
(last modified 2026-03-30T06:14:54+00:00 )
Մարտ 30, 2026 09:44 Asia/Tehran
  • Գեներալ Իբն-Ռեզա. Մենք վճռականորեն կպատասխանենք թշնամուն

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցում Իրանի պաշտպանության և աջակցության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Իրանը շարունակելու է վճռական արձագանքը՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։

Pars Today-ի փոխանցմամբ  Մաջիդ Իբն-Ռեզան  անդրադառնալով տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի կողմից պատերազմ հրահրելու բազմաթիվ դեպքերին, Իրանիդ եմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքին և չափանիշներին հակասող և նշել, որ Իրանը վճռական արձագանք է տալու՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
Նա հավելել է. «Չնայած ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությանը, Իրանը, տարածաշրջանի երկրների նկատմամբ իր բարի կամքն ու հարգանքը ապացուցելու համար, համաձայնելով բանակցությունների, փորձեց պատերազմի ստվերը հեռացնել տարածաշրջանից դիվանագիտության և երկխոսության միջոցով, սակայն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը չթողեց այլ ճանապարհ, քան պաշտպանվելը»։
Նշելով, որ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ԱՄՆ-իի համար կարևորը միայն սիոնիստական ռեժիմն է, գեներալ Իբն-Ռեզան ընդգծել է. «Իրանը, անշուշտ, կշարունակի ողջ ուժով ագրեսորներին լիովին պատժելու, արդյունավետ զսպման միջոցներ ստեղծելու և պատերազմն ու ագրեսիան չկրկնելու ուղին»։
Հեռախոսազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ԻԻ առաջնորդի և պաշտպանական ու ռազմական ոլորտների պաշտոնյաների նահատակության կապակցությամբ և Իրանի վրա հարձակումը համարել է միջազգային իրավունքի լուրջ խախտում։