Արաղչի. Իրանի համալսարանների ռմբակոծումը թշնամու անճարակության դրսևորում է
https://parstoday.ir/hy/news/iran-i244218-Արաղչի._Իրանի_համալսարանների_ռմբակոծումը_թշնամու_անճարակության_դրսևորում_է
Pars Today - Իրանի ԱԳ նախարարը համալսարանների ռմբակոծումը բնութագրել է որպես թշնամու հուսահատության դրսևորում և շեշտել. «Սիոնիստական ռեժիմը և նրա հանցագործ համագործակիցը դեռ հավատում են, որ կարող են ոչնչացնել Իրանի գիտելիքը ռմբակոծություններով»։
(last modified 2026-03-30T06:16:46+00:00 )
Մարտ 30, 2026 09:46 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանի համալսարանների ռմբակոծումը թշնամու անճարակության դրսևորում է

Pars Today - Իրանի ԱԳ նախարարը համալսարանների ռմբակոծումը բնութագրել է որպես թշնամու հուսահատության դրսևորում և շեշտել. «Սիոնիստական ռեժիմը և նրա հանցագործ համագործակիցը դեռ հավատում են, որ կարող են ոչնչացնել Իրանի գիտելիքը ռմբակոծություններով»։

Ըստ Pars Today-ի, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր սոցիալական էջում հրապարակած գրության մեջ, հակադարձելով ԱՄՆ-ի և Իսրայելական ռեժիմի կողմից Իրանի համալսարանների վրա իրականացված հարձակումներին, գրել է. «Այս պատրանքը պարզորոշ կերպով դրսևորվում է իրանցի գիտնականների սպանության, Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների, իսկ այժմ նաև համալսարանները թիրախ դարձնելու մեջ»։

Նա նշել է. «Այս գործողությունները լիովին անճարակությունից են բխում, և դրանք ոչ միայն ապարդյուն են, այլև ավելի են մեծացնելու իրանցիների կամքը գիտելիքի ծարավը հագեցնելու և գիտության ոլորտում առաջընթաց արձանագրելու համար»։