Գեներալ Մուսավի. ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան հեռանալ Իրանի սահմաններից
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի հետախուզական գերակայության և հարվածների շնորհիվ ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան հեռանալ Իրանի սահմաններից»։
Ըստ Pars Today-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին շեշտելով, որ ռադարային ցանցի, լոգիստիկայի կաթվածահարումը և ԱՄՆ-ի կորուստները տարածաշրջանում շարունակվում են, ասել է. «Իրանի հետախուզական գերակայության և հարվածների շնորհիվ ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան հեռանալ Իրանի սահմաններից»։
Գեներալ Մուսավին նաև ասել է, որ այս մասին են վկայում ամերիկյան Ավաքսների, վառելիք մատակարարող ինքնաթիռների մնացորդները և ավերված վայրերը, և մոտ օրերին այս ցանկին կավելանան ևս մի քանի արժեքավոր թիրախներ։