Հեղափոխության առաջնորդը բարձր է գնահատել Իրաքի հոգևոր առաջնորդներին և ժողովրդին
Pars Today - Իսլամական հեղափոխության առաջնորդը երախտագիտություն է հայտնել Իրաքի բարձրագույն հոգևորականությանը և ժողովրդին՝ իրենց սկզբունքային դիրքորոշման համար։
Pars Today-ի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության առաջնորդ, մեծարգո Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին երախտագիտություն է հայտնել Իրաքի բարձրագույն հոգևորականությանը և ժողովրդին՝ հակաԻրան ագրեսիայի դեմ իրենց հստակ դիրքորոշման համար։
Իրանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, Իրաքի բարձրագույն հոգևորական Այաթոլլահ Սիստանիի կոչին անսալով, Իմամ Հուսեյնի սրբավայր դամբարանից դեպի Իրան է ուղևորվել ժողովրդական օգնության առաջին քարավանը։
Ավելի վաղ, Իրաքի բարձրագույն հոգևորականությունն ամենակոշտ արտահայտություններով դատապարտել էր Իրանի դեմ տարածաշրջանային պատերազմը և կոչ արել բոլոր մուսուլմաններին և աշխարհի ազատատենչ մարդկանց դատապարտել այն և համերաշխություն դրսևորել Իրանի և Լիբանանի ճնշված ժողովուրդների հանդեպ։