Խաթամ ալ-Անբիա զորակայանի խոսնակ. Իրանի հարձակումները կշարունակվեն մինչև թշնամուն ծնկի բերելը
https://parstoday.ir/hy/news/iran-i244250-Խաթամ_ալ_Անբիա_զորակայանի_խոսնակ._Իրանի_հարձակումները_կշարունակվեն_մինչև_թշնամուն_ծնկի_բերելը
Pars Today – Խաթամ ալ-Անբիա Կենտրոնական զորակայանի խոսնակը շեշտել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր հարձակումը կշարունակվի մինչև ամերիկացի-սիոնիստ թշնամիներին ծնկի բերելը»։
(last modified 2026-03-31T06:30:42+00:00 )
Մարտ 31, 2026 10:00 Asia/Tehran
  • Խաթամ ալ-Անբիա զորակայանի խոսնակ. Իրանի հարձակումները կշարունակվեն մինչև թշնամուն ծնկի բերելը

Pars Today – Խաթամ ալ-Անբիա Կենտրոնական զորակայանի խոսնակը շեշտել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր հարձակումը կշարունակվի մինչև ամերիկացի-սիոնիստ թշնամիներին ծնկի բերելը»։

Ըստ Pars Today-ի, Խաթամ ալ-Անբիա Կենտրոնական զորակայանի խոսնակ, փոխգնդապետ Իբրահիմ Զուլֆաղարին ասել է. «Ամերիկացի-սիոնիստ թշնամիների դեմ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հաջողված գործողությունները շարունակվելով, իրականացվել է «Ազնիվ խոստում 4» գործողության 87-րդ ալիքը»։

Նա հավելել է. «Տարբեր շրջաններում, այդ թվում տարածաշրջանում 5 ամերիկյան բազաներում և Պաղեստինի օկուպացված տարածքների հարավում, կենտրոնում և հյուսիսում գտնվող ռազմական կենտրոններում, ներառյալ Հայֆան, Կիրյաթ Շմոնան, Թել Ավիվը, Բեեր Շեբն, Դիմոնան, Ալ-Խարջը, Ջուֆայրը և Վիկտորիան, պինդ և հեղուկ վառելիքով աշխատող «Էմադ», «Ղիամ» և «Խորրամշահր» հրթիռներով, ինչպես նաև ճշգրիտ ոչնչացնող անօդաչու թռչող սարքերով արդյունավետորեն թիրախավորվել են վերահսկման և հրամանատարական կենտրոնները, անօդաչու թռչող սարքերի հանգրվանները և զինամթերքի պահեստները, ինչպես նաև ահաբեկիչ զինվորականների, հատկապես ամերիկացի և սիոնիստ օդաչուների թաքստոցները»։