Բաղայի. Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների անտեսումն ԱԷՄԳ-ի կողմից ցավալի է
Pars Today – Իրանի ԱԳՆ խոսնակը ցավալի է որակել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) անտարբերությունը Իրանի միջուկային օբյեկտների վրա կատարված ոտնձգությունների նկատմամբ։
Pars Today-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում ասել է. «ԱՄՆ-ի և ռեժիմի կողմից միջուկային օբյեկտների նկատմամբ իրականացված գործողությունները ոճրագործություն են»։
Բաղային հավելել է. «Գործակալության կանոնադրության համաձայն, այս գործողությունները հանցավոր են, և ավելի ցավալի է ՄԱԳԱՏԷ-ի և նրա գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի անտարբերությունը»։
Բաղային ընդգծել է. «Գրոսին արդեն մի քանի անգամ ձեռնարկել է շատ սխալ մոտեցում և ագրեսորներին դատապարտելու փոխարեն իր հարցազրույցներում օգտագործում է այնպիսի արտահայտություններ, որոնք բարդացնում են խնդիրները։ Անընդունելի է միայն նման հնարավորության արտահայտումը այն անձի կողմից, ով պատասխանատու է միջուկային զենքի չտարածման համար»։
Իսմայիլ Բաղային նշել է. «Ցավոք, գործակալության գլխավոր տնօրենը այս երկու տարիների ընթացքում չի ունեցել աշխատանքի պաշտպանելի վիճակացույց՝ ինչպես չդատապարտելու, այնպես էլ անաչառ չլինելու պատճառով»։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև ասել է. «Նման պայմաններում, առաջին բանը, որ պետք է անի գործակալությունը, ագրեսիան դատապարտելն է. Մենք նման բան չենք տեսել»։