Քազեմ Ջալալին ներկայացրել է Իրանի 5 պայմանները՝ պարտադրված պատերազմը դադարեցնելու համար 
https://parstoday.ir/hy/news/iran-i244284-Քազեմ_Ջալալին_ներկայացրել_է_Իրանի_5_պայմանները_պարտադրված_պատերազմը_դադարեցնելու_համար
Ռուսաստանում Իրանի դեսպանը Russia Today-ին տված հարցազրույցում ասել է․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2026 10:16 Asia/Tehran
  • Քազեմ Ջալալին ներկայացրել է Իրանի 5 պայմանները՝ պարտադրված պատերազմը դադարեցնելու համար 

Ռուսաստանում Իրանի դեսպանը Russia Today-ին տված հարցազրույցում ասել է․

Դուք գիտեք, որ Իրանն ունի պայմաններ և պատերազմ հրահրող չէ: Մենք միշտ բանակցություններ ենք վարել: Հիմա, եթե ստեղծվեն նպատակային և ճիշտ բանակցությունների պայմաններ, դրանք կարող են տեղի ունենալ:

Մեր պայմաններից են՝

 1. Մենք պետք է հասնենք տարածաշրջանում երկարատև խաղաղության, և հրադադարը մեզ համար բավարար չէ: Հրադադարը նշանակում է, որ թշնամիները կվերականգնեն իրենց ուժերը և կրկին կհարձակվեն մեզ վրա:
2. Ագրեսորը պետք է բացահայտվի և պատժվի: 
3. Պատերազմի վնասները պետք է փոխհատուցվեն: Իհարկե, մեր կորուստների մի մասը, ինչպիսին է մեր առաջնորդի նահատակությունը, չի կարող փոխհատուցվել, բայց այն մասը, որը կարող է փոխհատուցվել, պետք է փոխհատուցվի: 
4. Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն: 
5. Նրանք պետք է ճանաչեն մեր միջուկային իրավունքը: 
Սա այն իրավիճակն է, որում գտնվում է Իրանը ներկայումս։ Եթե մի օր հասկանանք, որ այս պայմանները կիրագործվեն և հնարավոր է բանակցություններ վարել, մենք անպայման կբանակցենք, քանի որ Իրանը պատերազմ չի փնտրում։  Բայց այս պահին մենք չենք տեսնում, որ դա հնարավոր է։