Քազեմ Ջալալին ներկայացրել է Իրանի 5 պայմանները՝ պարտադրված պատերազմը դադարեցնելու համար
Ռուսաստանում Իրանի դեսպանը Russia Today-ին տված հարցազրույցում ասել է․
Դուք գիտեք, որ Իրանն ունի պայմաններ և պատերազմ հրահրող չէ: Մենք միշտ բանակցություններ ենք վարել: Հիմա, եթե ստեղծվեն նպատակային և ճիշտ բանակցությունների պայմաններ, դրանք կարող են տեղի ունենալ:
Մեր պայմաններից են՝
1. Մենք պետք է հասնենք տարածաշրջանում երկարատև խաղաղության, և հրադադարը մեզ համար բավարար չէ: Հրադադարը նշանակում է, որ թշնամիները կվերականգնեն իրենց ուժերը և կրկին կհարձակվեն մեզ վրա:
2. Ագրեսորը պետք է բացահայտվի և պատժվի:
3. Պատերազմի վնասները պետք է փոխհատուցվեն: Իհարկե, մեր կորուստների մի մասը, ինչպիսին է մեր առաջնորդի նահատակությունը, չի կարող փոխհատուցվել, բայց այն մասը, որը կարող է փոխհատուցվել, պետք է փոխհատուցվի:
4. Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն:
5. Նրանք պետք է ճանաչեն մեր միջուկային իրավունքը:
Սա այն իրավիճակն է, որում գտնվում է Իրանը ներկայումս։ Եթե մի օր հասկանանք, որ այս պայմանները կիրագործվեն և հնարավոր է բանակցություններ վարել, մենք անպայման կբանակցենք, քանի որ Իրանը պատերազմ չի փնտրում։ Բայց այս պահին մենք չենք տեսնում, որ դա հնարավոր է։