Արաղչին դիմել է սիոնիստներին. Ձեր դիմաց անպաշտպան պաղեստինցի քաղաքացիներ չեն
Ապրիլ 01, 2026 10:24 Asia/Tehran
Արձագանքելով Իրանի դեղագործական ընկերությունների վրա հարձակմանն ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ագրեսորները խստորեն կպատժվեն։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին X -ում գրել է. «Իսրայելի ռազմական հանցագործները այժմ բացահայտ և անթաքույց ռմբակոծում են Իրանի դեղագործական ընկերությունները»։
Նշելով, որ թշնամու մտադրությունները պարզ են, Արաղչին հավելել է. «Նրանք սխալ հաշվարկ են արել։ Նրանք դիմաց հիմա անպաշտպան պաղեստինցի քաղաքացիներ չեն։ Մեր հզոր զինված ուժերը խստորեն կպատժեն ագրեսորներին»։