ԻԻՀ առաջնորդը. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը միշտ հիմնված է դիմադրությանն աջակցելու վրա
Pars.Today – Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ, մեծարգո Այաթոլլահ Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին, Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարին ուղղված ուղերձում շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը՝ ամերիկա-սիոնիստական թշնամու դեմ դիմադրության նկատմամբ։
Pars.Today-ի հաղորդմամբ՝ Այաթոլլահ Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին ուղերձում բարձր է գնահատել Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Ղասեմի՝ զորակցության ու ցավակցական ուղերձը՝ կապված Իրանի Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդի նահատակության հետ, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի մոջահեդների կողմից կարեկցանքի, սիրո ու հավատարմության արտահայտումը։
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ուղերձում ընդգծել է, որ իսլամական ումմայի ամենամեծ թշնամիների՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դիմաց տոկունությունն ու դիմադրությունը նահատակ առաջնորդի ամենակնառու հատկանիշներից էին։
ԻԻՀ առաջնորդը նաև հայտարարել է, որ դիմադրության ուղին նրա առաջնորդության տարիներին շարունակվել է՝ նվիրելով վեհանձն նահատակների, ինչպիսիք են նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանին և ԻՀՊԿ-ի ու բանակի մյուս մեծ հրամանատարները, ինչը վկայում է այս ճանապարհի ազնվության մասին։
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նշել է, որ իսլամական դիմադրության պատմությունը լի է պայքարով, քաջությամբ և զոհողությամբ, որտեղ դիմադրության հրամանատարները, առանց որևէ վախի, իրենց կյանքը զոհել են իսլամական ումմայի պաշտպանության ճանապարհին։
Նա հավելել է, որ «Հեզբոլլահ»-ի հրամանատարները՝ սկսած նահատակ շեյխ Ռաղեբ Հարբից և Սեյեդ Աբբաս Մուսավիից մինչև Սեյեդ Հասան Նասրալլահն ու Սեյեդ Հաշեմ Սաֆի ալ-Դինը, եղել են այս ուղու իրական խորհրդանիշները։
Ուղերձում դիմելով «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարին՝ ԻԻՀ առաջնորդն ասել է, որ դիմադրության պատմության այս զգայուն ժամանակահատվածում դուք եք ղեկավարում այս շարժումը, և վստահություն է հայտնել, որ նրա հնարամտությունը, խոհեմությունն ու քաջությունը վիժեցնելու են սիոնիստական թշնամու ծրագրերը և վերադարձնելու են արժանապատվությունը, հպարտությունն ու խաղաղությունը Լիբանանի ժողովրդին։
Ուղերձի ավարտին Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը միշտ հիմնված է հանգուցյալ Իմամ Խոմեյնիի և նահատակ առաջնորդի ուղու շարունակման վրա՝ ամերիկա-սիոնիստական թշնամու դիմաց դիմադրությանը աջակցելու միջոցով, և հաջողություն է մաղթել բոլոր մոջահեդ եղբայրներին։