Արաղչի. ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը զրոյական է
Pars.Today – Իրանի ԱԳ նախարարն ընդգծելով, որ ԱՄՆ-ի առաջարկի վերաբերյալ Իրանի կողմից դեռևս որևէ պատասխան չի տրվել, ասել է. Մեր նպատակը Իրանի ժողովրդի շահերի ապահովումն ու իրավունքների պաշտպանությունն է։
Pars.Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ԱՄՆ–Իրան բանակցությունների մասին ասել է. «Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը մեզ համար լավ չի եղել։ Մի անգամ բանակցեցինք և համաձայնության եկանք, բայց ԱՄՆ-ը առանց պատճառի դուրս եկավ այդ համաձայնությունից։ Անցյալ տարի և այս տարի ևս երկու անգամ բանակցեցինք, որի արդյունքը դարձավ հարձակումը։ Հետևաբար վստահություն չկա, որ բանակցություններով կարելի է արդյունքի հասնել, և այդ վստահությունը զրոյական է։ Բնական է, երբ նրանք բանակցության առաջարկ են ուղարկում, առաջին հարցը, որը պետք է գնահատել, այն է, թե որքան անկեղծ են նրանք այդ առաջարկության մեջ։ Մենք որևէ անկեղծություն չենք տեսնում։ Վստահություն չկա, և վստահություն ստեղծելու համար պետք է մեծ քայլեր արվեն։