Աստծո հանդեպ վստահությամբ, այս պատերազմը կշարունակվի մինչև վերջ, մինչև ձեր նվաստացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i244318-Աստծո_հանդեպ_վստահությամբ_այս_պատերազմը_կշարունակվի_մինչև_վերջ_մինչև_ձեր_նվաստացումը
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարությունը․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2026 14:01 Asia/Tehran
  • Աստծո հանդեպ վստահությամբ, այս պատերազմը կշարունակվի մինչև վերջ, մինչև ձեր նվաստացումը

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարությունը․

 Ինչպես արդեն ասել ենք, մենք հայտարարում ենք ամերիկա-սիոնիստ թշնամիներին՝ ռազմական հզորության և սարքավորումների մասին ձեր տեղեկատվությունը թերի է: Դուք ոչինչ չգիտեք մեր հսկայական և ռազմավարական հնարավորությունների մասին:
 Հույս չունենաք, թե ոչնչացրել եք մեր ռազմավարական հրթիռների արտադրության կենտրոնները, հեռահար հարձակողական և կետային անօդաչու թռչող սարքերը, ժամանակակից հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգերը, ինչպես նաև հատուկ սարքավորումները, քանի որ այդպիսով միայն կխորացնեք այն ճահիճը, որում հայտնվել եք: 
 Ձեր երևակայության մեջ թիրախավորված կենտրոնները աննշան են, և մեր ռազմավարական ռազմական արտադրությունը շարունակվում է այնպիսի վայրերում, որոնց մասին դուք տեղյակ չեք և որտեղ երբեք չեք կարողանա հասնել: 
Մենք կթեթևացնենք ձեր բեռը՝ մի հաշվեք մեր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և ռազմավարական սարքավորումները, քանի որ դուք անպայման կսխալվեք և արդյունքի չեք հասնի։
Դուք պետք է վճարեք այն ագրեսիայի գինը, որը սկսել եք պատվավոր, սիրելի և մուսուլման Ժողովրդի  նկատմամբ:
 Ամենազոր Աստծո հանդեպ վստահությամբ՝ այս պատերազմը կշարունակվի մինչև ձեր   վերջնական նվաստացումը, զղջումը և հանձնվելը։ 
Մինչ օրս կրած ուժեղ և անհավանական հարվածների ու ապտակներից հետո, սպասեք մեր ավելի ջախջախիչ, ավելի լայն և կործանարար գործողություններին։