Ամիր Հաթամի. Ոչ մի թշնամի չպետք է կենդանի մնա
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հրամայել է բանակի օպերատիվ շտաբին ամենայն ճշգրտությամբ հետևել թշնամիների շարժումներին և գործողություններին, և համապատասխան ժամանակին իրականացնել թշնամու հարձակմանը հակազդելու գործողություններ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ գեներալ-մայոր Ամիր Հաթամին, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարական և վերահսկողական կենտրոններից մեկից առցանց կապ է հաստատել Իրանի ողջ տարածքում գտնվող ցամաքային զորքերի, հակաօդային պաշտպանության, օդային և ծովային ուժերի և բազաների հրամանատարների հետ։ Նա նշել է, որ բանակը պատրաստ է դիմակայել թշնամու ցանկացած գործողության։
Հաթամին ասել է. «Անհրաժեշտ է ամենայն ճշգրտությամբ հետևել թշնամիների շարժումներին և գործողություններին, և համապատասխան պահին իրականացնել թշնամու հարձակողական գործողություններին հակազդող ծրագրեր»։
Գեներալ-մայոր Ամիր Հաթամին ընդգծել է. «Եթե թշնամին փորձի ցամաքային գործողություններ իրականացնել, ապա թշնամու կողմից ոչ մի մարդ չպետք է կենդանի մնա»։
Անդրադառնալով «Զոհաբերեք ձեր կյանքը Իրանի համար» ժողովրդական շարժմանը, որը ձևավորվել է ամերիկա-սիոնիստական թշնամու կողմից Իսլամական Իրանի ափերի, կղզիների և սահմանների դեմ ուղղված սպառնալիքների հետ միաժամանակ, նա նշել է. «Իրանի բանակի ծառայողները պատարևստ են զոհաբերել իրենց կյանքը հանուն իրելի Իրանի տարածքային ամբողջականության»։