Իրանի Գերագույն առաջնորդի ուղերձը բնության օրվա առիթով
ParsToday – Իրանի Իսլամական Հանրապետության օրվա մեծարման, ինչպես նաև Բնության օրվա կապակցությամբ, Իրանի Գերագույն առաջնորդը ուղերձ է հղել՝ կոչ անելով Իրանի ժողովրդին տնկիներ ցանելի ի հիշատակ երրորդ պատերազմի զոհերի և այն համարել է բարգավաճման և հույսի խորհրդանիշ։
ParsToday-ի փոխանցմամբ, Հեղափոխության Գերագույն առաջնորդ, մեծարգո Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հուսեյնի Խամենեիի ուղերձի տեքստը Իրանի Իսլամական Հանրապետության օրվա մեծարման և Բնության օրվան կապակցությամբ, հետևյալն է.
«Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո
Իրանի հերոսական ազգը այս տարվա Նոռուզը շաղկապել է հերոսական սխրագործությամբ ու պատվախնդրությամբ, իսկ իրանական օրացույցով Ֆարվարդինի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետության օրվա մեծարումից հետո, անցնում է Բնության օրվա դիմավորմանը։ Այժմ, երբ ստոր և անգութ ամերիկա-սիոնիստական թշնամին չունի մարդկային, բարոյական և կենսական սահմաններ իր բարբարոսության մեջ, և նույնիսկ հարձակման է ենթարկել ու վնասել է մեր սիրելի հայրենիքի բնական և շրջակա միջավայրի տարածքները, Իրանի փայլուն ապագայի կերտմանն ու շենացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, արժանի և անհրաժեշտ քայլ է։
Այս բարի գործերից մեկն այն է, որ բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչները, միմյանց օգնությամբ և համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ ու համաձայնությամբ, Բնության օրվանից մինչև գարնան վերջ, հատկապես Ֆարվարդին ամսվա օրերին, տնկեն պտղատու ծառեր և իրականացնեն դրանց հետագա խնամքը։
Ամերիկա-սիոնիստական մանկասպան հրեշները դաժանաբար սպանել են «Շաջարեհ Թեյբե» դպրոցի մանկահասակ սաներին, սակայն Իրանի ժողովուրդը, ի հիշատակ բոլոր նահատակների, հատկապես երրորդ պարտադրված պատերազմի նահատակների, իր երկրի տարածքում կտնկի #Հույսի_ծառ, որպեսզի յուրաքանչյուր ծառ տարիների ընթացքում վերածվի պտղատու և բարի՝ «Շաջարեհ Թեյբեի» ծառի, Աստծո կամքով։
Սեյեդ Մոջթաբա Հուսեյնի Խամենեի
2026թ․ ապրիլի 1