Բաղայի. Ագրեսորները թիրախավորել են ավելի քան 600 դպրոց և ուսումնական կենտրոն
https://parstoday.ir/hy/news/iran-i244326-Բաղայի._Ագրեսորները_թիրախավորել_են_ավելի_քան_600_դպրոց_և_ուսումնական_կենտրոն
 ParsToday  – Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Վերջին 33 օրվա ընթացքում ագրեսորները դիտավորյալ թիրախավորել են ավելի քան 600 դպրոց և ուսումնական կենտրոն, այդ թվում՝ «Շաջարեհ Թեյբե» դպրոցը Մինաբում և Լամերդի մարզական դահլիճը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2026 17:58 Asia/Tehran
  • Բաղայի. Ագրեսորները թիրախավորել են ավելի քան 600 դպրոց և ուսումնական կենտրոն

 ParsToday  – Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Վերջին 33 օրվա ընթացքում ագրեսորները դիտավորյալ թիրախավորել են ավելի քան 600 դպրոց և ուսումնական կենտրոն, այդ թվում՝ «Շաջարեհ Թեյբե» դպրոցը Մինաբում և Լամերդի մարզական դահլիճը»։

 ParsToday-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային սոցիալական ցանցում գրել է. «Սա ոչ միայն վայրագ արարք է, այլ նաև Իրանի դեմ անօրինական պատերազմի համակարգված և սարսափելի մոդելի մի մասն է»։

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է. «Ռազմական հանցագործություն» եզրույթը չի կարող պատշաճ կերպով բնութագրել այս իրավիճակը, և հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հստակ թշնամական հայտարարությունները իրանցիների ու Իրանի ազգի հասցեին, այս հանցագործությունները ցեղասպանություն են»։