Փեզեշքյան. Իրանի ենթակառուցվածքների վրա Հարձակումները ԱՄՆ-ի անկարողության նշան են
https://parstoday.ir/hy/news/iran-i244328-Փեզեշքյան._Իրանի_ենթակառուցվածքների_վրա_Հարձակումները_ԱՄՆ_ի_անկարողության_նշան_են
ParsToday– Իրանի նախագահը ուղերձ է հղել ԱՄՆ քաղաքացիներին՝ հարցադրում անելով, թե «ներկայիս պատերազմն ի՞նչ իրական շահ ունի Ամներիկայի ժողովրդի համար»։ Նա նշել է, որ «Իրանի կենսական ենթակառուցվածքների, ներառյալ էներգետիկ և արդյունաբերական օբյեկտների վրա հարձակումները ուղղակիրորեն թիրախավորում են Իրանի ժողովրդին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2026 17:59 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանի ենթակառուցվածքների վրա Հարձակումները ԱՄՆ-ի անկարողության նշան են

ParsToday– Իրանի նախագահը ուղերձ է հղել ԱՄՆ քաղաքացիներին՝ հարցադրում անելով, թե «ներկայիս պատերազմն ի՞նչ իրական շահ ունի Ամներիկայի ժողովրդի համար»։ Նա նշել է, որ «Իրանի կենսական ենթակառուցվածքների, ներառյալ էներգետիկ և արդյունաբերական օբյեկտների վրա հարձակումները ուղղակիրորեն թիրախավորում են Իրանի ժողովրդին»։

ParsToday-ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումները Իրանի ենթակառուցվածքների վրա նշանակում են անկայունության տարածում, մարդկային և տնտեսական կորուստների ավելացում և լարվածության շրջապտույտի ստեղծում»։ Նա շեշտել է, որ «այս ուղին ոչ միայն հզորության նշան չէ, այլև շփոթության և կայուն լուծում գտնելու անկարողության նշան է»։

Իրանի նախագահը, նշելով, որ «Իրանն անցել է բանակցությունների ուղին, հասել է համաձայնության և կատարել է իր պարտավորությունները», ասել է․ «Այս համաձայնագրից դուրս գալը և դիմակայության ուղղությամբ շարժվելը, այնուհետև երկու անգամ բանակցությունների ընթացքում հարձակվելը, եղել են կործանարար որոշումներ, որոնք ընդունվել են ԱՄՆ կառավարության կողմից՝ արտաքին ագրեսորների ագահ ցանկություններն իրագործելու համար»։

Փեզեշքյանը շեշտել է. «Միթե՞ այդպես չէ, որ ԱՄՆ-ն, որպես Իսրայելի միջնորդական ուժ և այդ ռեժիմի հրահրմամբ, է մասնակցել այս ագրեսիային։ Միթե՞ այդպես չէ, որ Իսրայելը որոշել է Իրանի դեմ կռվել մինչև վերջին ամերիկացի զինվորը և ամերիկացի հարկատուների վերջին ցենտը, կորուստներ պարտադրել Իրանին, տարածաշրջանի երկրներին և ԱՄՆ-ին, իսկ ինքը մնալ անվտանգության գոտում։ Արդյո՞ք այսօր իսկապես ԱՄՆ կառավարության առաջնահերթությունների ցուցակում առաջինը Ամերիկան է»։