Հաղորդումները վկայում են ամերիկյան օդաչուի հնարավոր գերեվարման մասին իրանի զինված ուժերի կողմից
Ապրիլ 03, 2026 12:55 Asia/Tehran
Թասնիմ լրատվական գործակալության լրագրողը Քոհգիլույեհ և Բոյեր-Ահմադ նահանգից հայտնում է. ըստ որոշ տեղեկությունների, ԻՀՊԿ կողմից մի գերժամանակակից ամերիկյան կործանիչի ոչնչացումից հետո, որը տեղի է ունեցել այս առավոտ, տվյալ կործանչի օդաչուն էժեկտոր է գործել և վայրէջք է կատարել երկրի տարածքում:
Թասնիմ լրատվական գործակալության լրագրողը նաև հայտնել է որ հաղորդումները վկայում են, ամերիկացիները, հնարավոր համարելով, որ իրենց օդաչուն ողջ է, փորձում էին նրան դուրս բերել Իրանի սահմանից, սակայն որոշ պաշտոնյաներ հայտնում են, որ հնարավոր է՝ այս օդաչուն գերեվարվել է իրանական ուժերի կողմից:
Լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն հետագայում: