Փեզեշքիան. Հաստատուն կամքով և բոլոր հնարավորություններով պաշտպանելու ենք Իրանը
https://parstoday.ir/hy/news/iran-i244366-Փեզեշքիան._Հաստատուն_կամքով_և_բոլոր_հնարավորություններով_պաշտպանելու_ենք_Իրանը
Parstoday - Իրանի նախագահը, հիշեցնելով, որ Իրանը Ամերիկայի հետ բանակցությունների ընթացքում ենթարկվել է այդ երկրի և Իսրայելի ռազմական հարձակմանը, հայտնել է. «Հաստատուն կամքով շեշտում ենք մեր պաշտպանությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2026 17:33 Asia/Tehran
  • Փեզեշքիան. Հաստատուն կամքով և բոլոր հնարավորություններով պաշտպանելու ենք Իրանը

Parstoday - Իրանի նախագահը, հիշեցնելով, որ Իրանը Ամերիկայի հետ բանակցությունների ընթացքում ենթարկվել է այդ երկրի և Իսրայելի ռազմական հարձակմանը, հայտնել է. «Հաստատուն կամքով շեշտում ենք մեր պաշտպանությունը»:

Parstoday-ի հաղորդմամբ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան տեղեկացրել վերջին զարգացումների մասին, որոնք վերաբերում են Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ներխուժմանը և նրանց ռազմական հանցագործություններին, ներառյալ դպրոցների, հիվանդանոցների և Իրանի կենսական ու ենթակառուցվածքների վրա հարձակումներին:

Փեզեշքիանը նշելով, որ Իրանը Ամերիկայի հետ բանակցությունների ընթացքում ենթարկվել է այդ երկրի և Սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակմանը, ընդգծել է ԻԻՀ հաստատուն կամքը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները իրեն պաշտպանել համար:

Ադրբեջանի նախագահը նաև, հղում անելով պատերազմի բացասական հետևանքներին տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա, հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ խաղաղություն և կայունություն կհաստատվի տարածաշրջանում:

Երկու երկրների նախագահները նաև քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունների զարգացման հեռանկարները: