Հորմուզի նեղուցը՝ Իրանի «նոր ատոմային ռումբը»
Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սուխով․
Ամերիկացիները ճիշտ չէին հաշվարկել այս պատերազմի հետևանքները։ Դրանցից մեկը էներգետիկ ցնցումն էր, որը Իրանի գործողությունների հետևանքով տարածվեց ամբողջ աշխարհում։
Մինչ այս Իրանն միջուկային զենք չուներ, բայց հիմա կարելի է ասել, որ ունի նոր «միջուկային զենք» և դա Հորմուզի նեղուցն է։
Այս պատերազմում ամենաուշագրավ կետը Իրանի ոգևորիչ դիմադրությունն է։ Ես որպես Մերձավոր Արևելքի փորձագետ, վստահ էի, որ «վենեսուելականացման» սցենարը Իրանում չի իրականացվի։ Իրանը միշտ պատրաստ է դիմադրության ու զոհողության։
Հարձակման հիմնական նպատակը վարչակարգի փոփոխությունն էր։ Ամերիկացիները կարծում էին, որ եթե կարողանան սպանել բարձրագույն զինվորական և քաղաքական ու հոգևորական ղեկավարներին, Իրանը կհանձնվի այնպես, ինչպես տեղի ունեցավ Վենեսուելայում։