Թշնամու ոչնչացված անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 159-ի
Pars Today - Իրանի երկնքի պաշտպանները երկարատև մարտում ջախջախիչ հարվածներ են հասցրել ամերիկյան և սիոնիստական ռազմաօդային ուժերին , Իրանի երկնքում՝ խոցելով 1 կործանիչ և 5 ինքնաթիռ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական պաշտպանության կործանիչները ուրբաթ օրը հաջողությամբ որսացել և ոչնչացրել են 2 թևավոր հրթիռ Խոմեյնի և Զանջանի երկնքում, 2 MQ-9 հարձակողական անօդաչու թռչող սարք Սպահանում և մեկ Hermes անօդաչու թռչող սարք Բուշեհրի երկնքում։
Պահապանների կորպուսի ավիատիեզերական պաշտպանությունը նաև հաջողությամբ ոչնչացրել է թշնամու զարգացած կործանիչ Իրանի կենտրոնում։
Այս 3 անօդաչու թռչող սարքերի ոչնչացմամբ Իրանի ՀՕՊ համատեղ շտաբի ինտեգրված ցանցի կողմից թշնամու ոչնչացված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 159-ի։