Իրանի բանակն ԱԹՍ-ներով հարձակումներ է իրականացրել տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i244406-Իրանի_բանակն_ԱԹՍ_ներով_հարձակումներ_է_իրականացրել_տարածաշրջանում_ԱՄՆ_բազաների_վրա
 ԻԻՀ բանակը թիվ 55 հայտարարության մեջ նշել է, որ այսօր ԱԹՍ-ներով թիրախավորել է ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ բազաները։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2026 05:50 Asia/Tehran
  • Իրանի բանակն ԱԹՍ-ներով հարձակումներ է իրականացրել տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա

 ԻԻՀ բանակը թիվ 55 հայտարարության մեջ նշել է, որ այսօր ԱԹՍ-ներով թիրախավորել է ԱՄԷ-ում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ բազաները։ 

 Հայտարարության մեջ ասվում է. «Իրանի պատվարժան ժողովուրդ։ Բանակում ծառայող ձեր որդիներն ԱԹՍ-ներով գործողությունների երկրորդ փուլում, այսօր  Arash 2 անօդաչու սարքերով թիրախավորել են ԱՄՆ ահաբեկչական բանակի՝ ԱՄԷ-ում գտնվող «հրթիռային և մարտական անօդաչու սարքերի հայտնաբերման և նույնականացման ռադարը» և Քուվեյթում ԱՄՆ-ի «մեխանիզացված, զրահապատ և ուղղաթիռային գումարտակների հրամանատարական շտաբը»։
 Որոշ արաբական լրատվամիջոցներ հաղորդել են, որ պայթյուններ են լսվել Քուվեյթում և ԱՄԷ-ում։ Ամերիկացի սիոնիստ թշնամին խոշոր ներդրումներ է կատարել ԱՄԷ-ի ալյումինի արդյունաբերության ոլորտում՝ տարբեր տեսակի կործանիչներ, այդ թվում՝ F-35, ինչպես նաև հրթիռներ, տանկեր և զրահապատ մեքենաներ արտադրելու նպատակով։