Արաղչի ․ Իրանի պետրոքիմիական ենթակառուցվածքների վրա հարձակումը բացահայտում է թշնամու իրական նպատակները
https://parstoday.ir/hy/news/iran-i244416-Արաղչի_Իրանի_պետրոքիմիական_ենթակառուցվածքների_վրա_հարձակումը_բացահայտում_է_թշնամու_իրական_նպատակները
Pars Today – Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Բուշեհրի ատոմակայանի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2026 10:43 Asia/Tehran
  • Արաղչի ․ Իրանի պետրոքիմիական ենթակառուցվածքների վրա հարձակումը բացահայտում է թշնամու իրական նպատակները

Pars Today – Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Բուշեհրի ատոմակայանի դեմ։

Pars Today-ի փոխանցմամբ,Բուշեհրի ատոմակայանի վրա կրկին հարձակվելուց հետո, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր էջում գրել է. «Հիշու՞մ եք Արևմուտքի կտրուկ և լայն արձագանքները Ուկրաինայի Զապորոժիայի ատոմակայանի հարևանությամբ տեղի ունեցած բախումներին։ Այժմ ԱՄՆ-ն և Իսրայելը չորս անգամ ռմբակոծել են Բուշեհրի ատոմակայանը»։

Նա նշել է. «Ցանկացած ճառագայթում ոչ թե Թեհրանը, այլ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների մայրաքաղաքներն է կործանման եզրին կանգնեցնելու։ Մեր պետրոքիմիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն էլ հստակ ցույց են տալիս այս գործողությունների իրական նպատակները»։