Նոր պարտություն ԱՄՆ-ի համար. Կործանիչի օդաչուի փրկության գործողությունը ձախողվեց
https://parstoday.ir/hy/news/iran-i244420-Նոր_պարտություն_ԱՄՆ_ի_համար._Կործանիչի_օդաչուի_փրկության_գործողությունը_ձախողվեց
ParsToday – Խաթամ ալ-Անբիա զորակայանի խոսնակը հայտարարել է, որ ձախողվել են թշնամու ջանքերը՝ փրկելու ամերիկյան կործանիչի օդաչուին Սպահանի հարավում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2026 11:05 Asia/Tehran
  • Նոր պարտություն ԱՄՆ-ի համար. Կործանիչի օդաչուի փրկության գործողությունը ձախողվեց

ParsToday – Խաթամ ալ-Անբիա զորակայանի խոսնակը հայտարարել է, որ ձախողվել են թշնամու ջանքերը՝ փրկելու ամերիկյան կործանիչի օդաչուին Սպահանի հարավում։

Ըստ ParsToday-ի, Խաթամ ալ-Անբիա զորակայանի խոսնակ գնդապետ Էբրահիմ Զուլֆաղարին, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության բանակի, պահապանների կորպուսի, հերոսական բասիջի և իրավապահ մարմինների մարտիկների ժամանակին և համատեղ գործողությունների շնորհիվ, ձախողվել են խոցված կործանիչի օդաչուին փրկելու ամերիկացիների գործողությունը։

Նա հայտարարել է, որ երկու Black Hawk ուղղաթիռներ և մեկ C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ են վնասվել, որոնք այժմ այրվում են իսլամական հերոսական մարտիկների բարկության կրակում։