Ինչպե՞ս է ռազմական ներխուժումն Իրան խոչընդոտել միլիոնավոր մարդկանց օգնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i244448-Ինչպե_ս_է_ռազմական_ներխուժումն_Իրան_խոչընդոտել_միլիոնավոր_մարդկանց_օգնությունը
ParsToday - Միջազգային մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացրել են, որ Իրանի դեմ պատերազմը և կենսական ուղիների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի խափանումը, խոչընդոտել են սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումը միլիոնավոր մարդկանց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2026 14:39 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է ռազմական ներխուժումն Իրան խոչընդոտել միլիոնավոր մարդկանց օգնությունը

ParsToday - Միջազգային մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացրել են, որ Իրանի դեմ պատերազմը և կենսական ուղիների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի խափանումը, խոչընդոտել են սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումը միլիոնավոր մարդկանց։

ParsToday-ը, հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը հաղորդել է, միջազգային մարդասիրական կազմակերպությունները նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ագրեսիվ պատերազմն ընդդեմ Իրանի և կենսական տրանսպորտային ուղիների խափանումը խոչընդոտել են սննդի, դեղորայքի և կենսական սարքավորումների մատակարարումը միլիոնավոր մարդկանց, զգալիորեն ավելացնելով օգնության տեղափոխման ծախսերն ու ժամանակը։

Միավորված ազգերի կազմակերպությունն այս իրավիճակը նկարագրել է որպես մատակարարման շղթայի ամենամեծ խափանումը COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։ Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) զեկույցի համաձայն, տասնյակ հազարավոր տոննա սննդամթերքի մատակարարումը հետաձգվել է։ Մարդասիրական կազմակերպությունները շեշտել են, որ վառելիքի և ապահովագրության ծախսերի ավելացումը կտրուկ բարձրացրել է տեղափոխման ծախսերը։ Սա նշանակում է, որ նախկին բյուջեով ավելի քիչ օգնություն կարող է ուղարկվել։ ՄԱԿ-ի Ժողովրդագրական հիմնադրամը (UNFPA) նույնպես հայտնել է 16 երկրներ սարքավորումների մատակարարման հետաձգման մասին։

Այս կապակցությամբ «Միջազգային փրկության կոմիտեի» Աֆրիկայի հանրային կապերի և հաղորդակցությունների գծով տնօրեն Մադիհա Ռեզան նախազգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմը անթիվ ռիսկեր է պարունակում մարդասիրական գործողությունների համար։ Նա հավելել է, որ նույնիսկ եթե բախումները դադարեն, համաշխարհային մատակարարման շղթաներին հասցված ցնցումը կարող է ամիսներով հետաձգել կենսական օգնության մատակարարման գործընթացը։