Նահատակվել է ԻՀՊԿ-ի հետախուզության կազմակերպության հզոր և մտավորական պետը 
https://parstoday.ir/hy/news/iran-i244450-Նահատակվել_է_ԻՀՊԿ_ի_հետախուզության_կազմակերպության_հզոր_և_մտավորական_պետը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել՝ հաղորդելով ԻՀՊԿ հետախուզության կազմակերպության հզոր և մտավորական պետի` գեներալ-մայոր Սեյեդ Մաջիդ Խադեմիի նահատակությունը և ընդգծել է․
(last modified 2026-04-06T11:26:22+00:00 )
Ապրիլ 06, 2026 14:56 Asia/Tehran
  • Նահատակվել է ԻՀՊԿ-ի հետախուզության կազմակերպության հզոր և մտավորական պետը 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել՝ հաղորդելով ԻՀՊԿ հետախուզության կազմակերպության հզոր և մտավորական պետի` գեներալ-մայոր Սեյեդ Մաջիդ Խադեմիի նահատակությունը և ընդգծել է․

Այդ արժանավոր գեներալը մոտ կես դար շարունակ, հեղափոխության, պետական համակարգի և իսլամական հայրենիքի հանդեպ իր ազնիվ և քաջարի ծառայությունների ընթացքում, հետախուզական և անվտանգության ոլորտներում արձանագրել է վիթխարի, մնայուն և ուսանելի գործողություններ, որոնք երկար տարիներ կարող են ուղենշային լինել երկրի հետախուզական հանրության համար, հատկապես արտաքին թշնամիների և նրանց չար ու սատանայական ծրագրերի դեմ դիմակայության հարցում՝ Իրան ներթափանցման և երկրի անվտանգությունն ու անդորրը խափանելու համար։