Արաղչիի նախազգուշացումը Թրամփի վերջին սպառնալիքների իրականացման վերաբերյալ
Ապրիլ 06, 2026 15:01 Asia/Tehran
Իրանի Արտգործնախարարը երեկ երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում ֆրանսիացի իր գործընկերոջ հետ` վերջինիս հղում անելով Իրանի ենթակառուցվածքների դեմ Ամերիկայի սպառնալիքներին, նշեց. Այս սպառնալիքը հավասար է ռազմական հանցագործության և ցեղասպանության նորմալիզացիային, և եթե իրականանա, անկասկած կհանդիպի Իրանի զինված ուժերի վճռական և համապատասխան արձագանքին:
Նման վիճակի հետևանքները չեն սահմանափակվի Իրանով և տարածաշրջանով, այլ կունենան կործանիչ հետևանքներ համաշխարհային էներգիայի և տնտեսության համար, որի պատասխանատվությունը բացառապես կրելու են Ամերիկայի պաշտոնյաները և ոտնձգողները։