Իրանի սնուկերի ազգային հավաքականի ներկայացուցիչը մտավ աշխարհի լավագույն ութնյակի մեջ
Pars Today - Իրանի ներկայացուցիչը հաղթեց սնուկերի աշխարհի առաջին դեմք Ջադ Թրամփին և մտավ աշխարհի առաջնության լավագույն ութնյակի մեջ։
Pars Today-ի տվյալներով՝ աշխարհի սնուկերի առաջնությունն անցկացվում է ապրիլի 18-ից մայիսի 4-ը Անգլիայի Շեֆիլդ քաղաքում՝ պատմական Քրուսիբլ թատրոնում։ Իրանի սնուկերի ազգային հավաքականի անդամ Հոսեյն Վաֆային լավագույն 16 մասնակիցների շարքում մրցեց Ջադ Թրամփի հետ, և երրորդ մասի ավարտին, գրավիչ խաղում Իրանի ներկայացուցիչը հաջողեց հաղթել սնուկերի աշխարհի թիվ մեկ խաղացողին և արժանիորեն մտավ մրցաշարի լավագույն ութնյակի մեջ։
Այս հաղթանակի շնորհիվ Վաֆային կմրցի չինացի Վու Յիժեի հետ։
Սնուկերի աշխարհի առաջնությունը սկսվել է 1927 թվականին և անընդմեջ անցկացվում է Շեֆիլդ Քրուսիբլ թատրոնում 1977 թվականից ի վեր։ Մրցույթի նախորդ շրջանում, աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր չինացի Չժաո Սինտունը։