ՄԱԿ-ում Իրանի առաքելություն. Զոհի և ագրեսորի դերերը փոխվել են
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ միջազգային ֆորումներում փոխվել են միջուկային հարցում զոհի և ագրեսորի դերերը։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ առաքելության X-ի էջում արած գրառման մեջ ասվում է. «Իրանի հարստացված ուրանի ամբողջ պաշարները միշտ գտնվել են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության լիակատար հսկողության ներքո, և չկա որևէ հաղորդագրություն Իրանի միջուկային նյութի նույնիսկ մեկ գրամի շեղման մասին»։
Գրառման մեջ ասված է․ «Միացյալ Նահանգները չարաշահել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը և Իրանի հարստացված ուրանը ներկայացրել որպես սպառնալիք՝ ուշադրությունը շեղելու իր և իր դաշնակիցների կողմից միջուկային զինաթափման ոլորտում կատարված խախտումներից»։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենը և Կառավարիչների խորհուրդը ոչ միայն չեն դատապարտել այս անօրինական հարձակումները, այլև, ցավոք, ձեռնարկել են գործողություններ, որոնք փոխում են զոհի և ագրեսորի դերերը»,- ասված է գրառման մեջ։