Ղալիբաֆ. Իրանին շրջափակելը հնարավոր չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i245064-Ղալիբաֆ._Իրանին_շրջափակելը_հնարավոր_չէ
Pars Today – Իրանի խորհրդարանի նախագահը սոցիալական ցանցի իր անձնական էջում, դիմելով Ամերիկայի պատերազմի նախարարին, հիշեցրել է Իրանի ընդարձակ սահմանները և նրա շրջափակման անհնարինությունը։
(last modified 2026-05-01T09:31:47+00:00 )
Մայիս 01, 2026 12:59 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանին շրջափակելը հնարավոր չէ

Pars Today – Իրանի խորհրդարանի նախագահը սոցիալական ցանցի իր անձնական էջում, դիմելով Ամերիկայի պատերազմի նախարարին, հիշեցրել է Իրանի ընդարձակ սահմանները և նրա շրջափակման անհնարինությունը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով ռադիո֊հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է

«Եթե երկու պատ կառուցեք՝ մեկը Նյու Յորքից մինչև Ամերիկայի արևմտյան ափը և մյուսը Լոս Անջելեսից մինչև արևելյան ափը, այդ երկու պատերի ընդհանուր երկարությունը կդառնա 7755 կիլոմետր, ինչը դեռևս հազար կիլոմետրով պակաս է Իրանի ընդհանուր սահմաններից։ 

Հաջողություն եմ մաղթում ձեզ՝ այսքան երկար սահմաններ ունեցող երկրի շրջափակման գործում»։

Նա նաև հավելել է. «Լրացուցիչ տեղեկություն Ամերիկայի պատերազմի նախարարի համար՝ յուրաքանչյուր կիլոմետրը հավասար է 0.62 մղոնի»։